Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 21:37 15-12-2025

Միքայել Սրբազանը կարդարացվի՞, ԵՄ-ից օգնություն են խնդրում, Սամվել Կարապետյանի առաջարկը․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է դեկտեմբերի 15-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Վերաքննիչ դատարանն այսօր սկսեց քննել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի բողոքը: Արդեն կես տարի բանտում գտնվող Շիրակի թեմի առաջնորդը պահանջում է չեղարկել իրեն մեղավոր ճանաչած առաջին ատյանի դատարանի որոշումն ու արդարացնել: Դատական նիստը, սակայն, ընդհատվեց դատախազների բացակայության պատճառով: Դատախազները հայտարարել են, որ պատշաճ ծանուցում չեն ստացել: Երկու ամիս առաջ առաջին ատյանի դատարանը 2 տարվա ազատազրկման դատապարտեց Շիրակի թեմի առաջնորդին իշխանության զավթման կոչի մեղադրանքով: Աջապահյանը մեղքը չի ընդունում, մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում: Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել այս դատական նիստի շրջանակում՝ պահանջելով Սրբազանին ազատազրկման ժամկետը 2-ից երկարաձգել երկուսուկես տարվա։ Հիշեցնենք՝ Միքայել Սրբազանի մեղադրանքի հիմքում հունիսի 21-ին նրա հայտարարությունն է, որով արքեպիսկոպոսը վերահաստատել է դեռ 2024-ի փետրվարին տված հարցազրույցում հեղաշրջում անելու անհրաժեշտությունը: Ընդ որում, 2024 թվականի հայտարարությունում դատախազությունը հանցակազմ չէր գտել։ Այժմ իր դիրքորոշման փոփոխությունը դատախազությունը բացատրել էր նրանով, թե ճիշտ է՝ Սրբազանն այս մասին խոսել է 2024-ին, իսկ հետո վերահաստատել իր կարծիքը ոչ թե հուզական վիճակից ելնելով, այլ՝ «գիտակցված ու շարունակաբար», իսկ «այդ հայտարարությունները նոր լույսի ներքո են երևում Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժմանը վերագրվող գործողությունների բացահայտման համատեքստում։

Գլխի հրազենային վնասվածք ստացած Սմբատ Կիրակոսյանի մահվան դեպքով մեկ անձ է կալանավորվել։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։ «2025 թվականի դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)։ Վերջինի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- ասված է հաղորդագրությունում։ Հիշեցնենք` Պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 12-ին հայտնեց, որ հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով: Հաջորդ օրը Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է։

Սամվել Կարապետյանը մեկուսարանից նամակ է գրել ու ընտրություններից առաջ իշխանություններին 4 կետանոց այլըտրանք առաջարկել։ Առաջին կետով Կարապետյանը նշել է, որ հայ ժողովուրդը արդարության է ուզում, որը պետք է վերականգնել։ «Փոքրիկ խմբակը հենց այդ հիմնական խոստումով եկավ իշխանության ու անամոթաբար խաբեց բոլորիս։ Մենք բերելու ենք այդ սպասված արդարությունը։ Արժանին ու խելացին լավ դիրք է զբաղեցնելու պետական համակարգում անկախ իր ծանոթություններից ու ունեցած փողի քանակից։ Համարձակ ու հայրենասեր մարդկանց ոչ թե հեռացնելու, այլ խրախուսելու ենք ու առաջ տանելու»,– նշել է Կարապետյանը։ Նա կարևորել է երիտասարդներին աջակցությունը, շեշտել, որ անգամ սեփական միջոցների պետք է հարստացնել Հայաստանը։ Նամակի 2–րդ կետը Հայաստանում ավելի բարեկցիկ կյանք ունենալու մասին է։ Նա ընդգծել է, որ պետք է անցյալում թողնել աղքատներ ունենալու փաստը։ «Բոլոր կարիքավորներին ապահովելու ենք աշխատանքով և հնարավորություններով։ Հայաստանում չպետք է սոված կամ հագուստ չունեցող երեխա լինի։ Դեղի փողի խնդիր ունեցող ծնող չպետք է լինի այլևս։ Դա իմ պատվի հարցն եմ համարում»,– շարունակել է նա։ Սամվել Կարապետյանի կողմից առանձնացված 3–րդ կետը ՀՀ արտաքին քաղաքանության մասին է։ Նա նշել է, որ Հայաստանն իրավունք չունի վատ հարաբերություններ ունենալ որևէ հարևանի ու որևէ գերտերության հետ։«Պրիմիտիվ քեն քշելու ու միաժամանակ քծնելու խաբեբա ու հայերիս համար ամոթալի քաղաքականությունը դադարեցնելու ենք ընտրությունների հաջորդ իսկ օրվանից։ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կռացած «բարեկամություն» անելով իրական խաղաղություն չենք ունենա, Ռուսաստանի դեմ խարդավանքներով տարածաշրջանում մեզ անվտանգ չենք զգա, Իրանի ու Վրաստանի կենսական շահերը անտեսելով դժվար օրերի բարեկամ չենք ունենա։ Մեր ժողովուրդը վաղուց մոռացել է, թե ինչպես է լինում լավ հարաբերություններ ունենալով սեփական հարցերը լուծելը։ Մենք հենց այդպես ենք անելու՝ ոչինչ չենք ուրանալու, բայց հարցերը լուծելու ենք խաղաղությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ մեր օգտին»,–շեշտել է Սամվել Կարապետյանը։ Չորորդ կետով Սամվել Կարապետյանը անդրարձել է ազգային համախմբմանը` նշելով, որ կրկին պետք է դառնալ մեկ մեծ ընտանիք, որտեղ յուրաքանչյուրն իր գործով շենացնում է հայրենի տունը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան