Սպորտ 10 ամիս առաջ - 17:44 14-12-2025

Վերջին մրցաշրջա՞նը. ի՞նչ են որոշել Միլանում Մխիթարյանի վերաբերյալ

Միլանի «Ինտերը» կանգնած է կադրային լուրջ փոփոխությունների շեմին, և այդ գործընթացի կենտրոնում կարող է հայտնվել Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Իտալական հեղինակավոր Tuttosport-ի փոխանցմամբ՝ «ներաձուրիները» ծրագրում են ամռանն արմատապես թարմացնել միջին օղակը, և Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտին կլքի ակումբը։

Մխիթարյանի գործող պայմանագիրը մոտենում է ավարտին, և ակումբի ղեկավարությունն արդեն դիտարկում է նրան փոխարինողի տարբերակներ։ Հիմնական թեկնածուն համարվում է Էբենեզեր Ակինսանմիրոն, ով ներկայումս վարձավճարով փայլուն ելույթներ է ունենում «Պիզայում»։ «Ինտերը» հույս ունի, որ երիտասարդ տաղանդը կկարողանա լրացնել փորձառու հայ ֆուտբոլիստի բացը։

Հեռացողների ցուցակում միայն Մխիթարյանը չէ։ Լուրջ փոփոխություններ են սպասվում նաև թիմի մյուս առանցքային ֆիգուրներին։ Մասնավորապես, ըստ շրջանառվող լուրերի, Հաքան Չալհանօղլուն արդեն նախնական պայմանավորվածություն ունի «Գալաթասարայի» հետ, իսկ Բեպե Մարոտան որպես թուրք ֆուտբոլիստի իդեալական փոխարինող դիտարկում է «Ռոմայի» կիսապաշտպան Մանու Կոնեին։

Բացի այդ, անորոշ է նաև Դավիդե Ֆրատեզիի ապագան. քիչ խաղաժամանակից դժգոհ իտալացին նույնպես լրջորեն մտածում է ակումբային գրանցումը փոխելու մասին։

Առաջիկա ամիսները վճռորոշ կլինեն Միլանի «Ինտերի» համար՝ հասկանալու՝ արդյոք թիմը կգնա ամբողջական վերակառուցման, թե կնախընտրի փուլային փոփոխությունները, սակայն ակնհայտ է, որ Մխիթարյանի և ներկայիս կորիզի ուղիները ակումբի հետ աստիճանաբար բաժանվում են։

Armsport

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ