Սպորտ 10 ամիս առաջ - 10:13 14-12-2025

Մեսսիի այցը Հնդկաստան վերածվել է քաոսի. վանդալիզմ, նետված աթոռներ և զայրացած երկրպագուներ

Արգենտինացի աստղը երկրորդ անգամ այցելել է Հնդկաստան՝ Կալկաթա, որպեսզի Ռոդրիգո Դե Պոլի և Լուիս Սուարեսի հետ շարունակի իր «GOAT Tour» շրջագայությունը։ Այս մասին գրում է Sport.es-ը։

Լիոնել Մեսսին տարին եզրափակեց «Ինտեր Մայամիի» կազմում MLS-ի չեմպիոնությամբ՝ իրականություն դարձնելով մի նվաճում, որն անհավանական էր թվում մինչև իր ժամանումը:

Մրցաշրջանի ավարտից հետո Մեսսին մեկնեց ասիական շրջագայության: Կալկաթա ժամանելուն պես, որտեղ նրան դիմավորել է երկրպագուների հոծ բազմությունը, իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։

Զանգվածային անկարգություններ մարզադաշտում



Մեսսին ուղևորվել է Սոլթ Լեյք մարզադաշտ՝ գովազդային միջոցառմանը մասնակցելու համար։ Սակայն քաղաքական գործիչների և անվտանգության աշխատակիցների խիտ օղակի պատճառով արգենտինացին կարողացել է միայն կարճ ողջունել հավաքվածներին և մասնակի պատվո շրջան կատարել, ինչից հետո անվտանգության նկատառումներով շտապ հեռացվել է դաշտից։

Սա հանգեցրել է քաոսի. երկրպագուները սկսել են աթոռներ ու շշեր նետել, կոտրել գովազդային վահանակները։

«Այստեղ հավաքված բոլոր մարդիկ սիրում են ֆուտբոլը: Մենք բոլորս ուզում էինք տեսնել Մեսսիին, բայց սա կատարյալ խաբեություն էր: Կազմակերպումը սարսափելի էր: Սա սև օր է Կալկաթայի համար: Նախարարներն այնտեղ էին իրենց երեխաների հետ, իսկ մնացած մարդիկ ոչինչ չէին կարողանում տեսնել… Մենք շատ վիրավորված ենք և պահանջում ենք մեր գումարը»,- նշել է զայրացած երկրպագուներից մեկը:

Աղբյուրը՝ Armsport

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ