Սպորտ 10 ամիս առաջ - 20:38 11-12-2025

Ոչ ոք չի ուզում մենամարտել Ծառուկյանի հետ, և ես գիտեմ՝ ինչու. Հուկեր

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 6-րդ համար Դեն Հուկերը անդրադարձել է նույն քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանի վերաբերյալ UFC-ի նախագահ Դանա Ուայթի արած հայտարարությանը։

- Դանան վերջերս ասաց, որ Ծառուկյանը պետք է քրտնաջան աշխատի՝ տիտղոսի համար կրկին պայքարելու հնարավորություն ունենալու համար։ Եվ նշեց, որ իր համար միևնույն է, թե ինչպիսին է նրա վարկանիշը։ Ի՞նչ եք կարծում այդ մասին։

«Սա պարզապես խաղ է։ Իլիան կարծես թե ինչ-որ բանի է սպասում։ Թեև այս մենամարտը իմաստ կունենար նրա համար։ Բայց կարծես թե ոչ ոք չի ուզում կռվել Արմանի հետ, և ես գիտեմ՝ ինչու»,- ծիծաղելով հայտարարել է Հուկերը Submission Radio-ին տված հարցազրույցում։

Ծառուկյանն ու Հուկերը մենամարտեցին նոյեմբերի 22-ին, Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած UFC Fight Night 265-ի գլխավոր մենամարտում։ Արմանը հաղթեց երկրորդ ռաունդում խեղդող հնարքի միջոցով։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2026 թվականի սկզբին ժամանակավոր տիտղոսի համար մենամարտ կանցկացնեն Ջասթին Գեյջին և Փեդի Փիմբլեթը, թեև մինչև 70 կգ քաշային կարգի գլխավոր հավակնորդը Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանն է։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ