Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 18:13 10-12-2025

Փաշինյանի իշխանությունը մարդու իրավունքների ինստիտուցիոնալ համակարգը տապալել է

Այսօր դեկտեմբերի 10-ին նշվում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը։ 1948թ.-ի այս օրը՝ դեկտեմբերի 10-ը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այն թարգմանվել է ավելի քան 360 լեզվով: Մարդու իրավունքների հռչակագիրն Արևմտյան քաղաքակրթության հիմնարար փաստաթուղթն է։

Oragir.News-ը խոսել է նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի հետ, հասկանալու համար, թե որքանո՞վ են պաշտպանված մարդու իրավունքները Հայաստանում։

Ինչպե՞ս կգնահատեք մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը Հայաստանում ։

- Որպես ինստիտուցիոնալ պետական մարմին, այն գործադիր իշխանության կողմից ամբողջովին տապալված է։ Իսկ որո՞նք են տապալման պատճառները։ - Կարծես, թե չենք կարողանում, չենք ուզում խոստովանենք, որ Հայաստանում արդեն կայացել է իշխանության զավթում: Կառավարությունը զավթել է օրենսդիր, գործադիր և դատական մարմինները։ Մենք պիտի հստակեցինք, որ այսօր Հայաստանում չկա իշխանությունների բաժանում՝ երեք այս ճյուղերի մեջ և այս առումով մեր երկիրը ոչ միայն միապետություն է, այլև բռնապետություն է։

Տիկին Ալավերդյանն ասաց, որ պետությունը զավթված է մեկ մարդու կողմից և մարդու իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել միայն նրա թույլտվությամբ։

Իսկ դուք այսօր դատարաններին ու դատավորներին ազատ համարու՞մ եք։

- Գիտեք, այս խոսքը ես չեմ ասել, ասել է իրեն ՔՊ-ի առաջնորդ համարողը, թե ցույց տվեք ինձ մի դատավորի, որը չկատարի իմ ասածը։

Քաղբանտարկյալների վերաբերյալ հարցին պատասխանելիս, տիկին Ալավերդյանը նախ նշեց, որ բանտարկության պայմաններն ու կալանքի հիմքերն ուղղակի հակասում են ժողովրդավարական պետությունների սկզբունքներին:

-Ձերբակալումն ու կալանավորումը հետևում են իրար կայծակնաբար։ Եվ այս առումով՝ պետք է հստակեցնեմ, որ մենք ունենք շատ կալանավորներ, որոնք չպետք է լինեին անազատության մեջ: Դա խոսում է նախ և առաջ պետական մակարդակով ահաբեկչության մասին: Հատակի վրա պառկեցնելը, չգիտես ինչու՝ այդ դիմակավոր անձանց ձերբակալման ձևերը, փորձերը և դեպքերը ուղղակի շատ են։ Երբ մարդկանց պահում են ոչ պատշաճ պայմաններում, զրկում դեղորայքից, երբ թույլ չեն տալիս անցնել բժշկական զննություն և ստանալ բժշկական անհրաժեշտ միջամտություն։ Այս բոլորը դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող հանգամանքներ են։

Նա զգուշացրեց, որ այս վտանգը կախված է ամեն քաղաքացու վրա։ Պատերազմից տեղահանված մարդկանց իրավունքների պաշտպանությունը բավարար համարու՞մ եք:

- Նրանք պարզապես տեղահանված չեն։ Ըստ ցեղասպանությունը կանխարգելող օրենքների՝ եթե մարդկանց համար ստեղծվում են պայմաններ, որոնք կարող են սպառնալ նրանց կյանքին կամ ամբողջ խմբի գոյությանը, դա արդեն ծանր հանցագործություն է։ 2023-ի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանը գործել է հենց այդպիսի ուժով ու եղանակներով, որոնք միջազգային իրավունքում համարվում են ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություն, ռազմական հանցագործություն ու ագրեսիա։

Այդ ամենն, ըստ տիկին Ալավերդյանի, տեղի ունեցավ ոչ միայն միջազգային լռության պայմաններում, այլ նաև Հայաստանի ներկայիս իշխանությունների համաձայնությամբ։ Նա հիշեցնում է, որ 2022-ի Պրահայի հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը փաստացի ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանինն է, ինչը պատմության մեջ նույնիսկ բոլշևիկները չէին արել։

Սովետական Միությունում Արցախը առանձին ներկայացվածություն ուներ, իսկ այսօր Հայաստանի իշխանությունը թույլ է տվել, որ Ադրբեջանը հայտարարի Արցախի Հանրապետությունն իր «անքակտելի» մասը։ Հայաստանում Արցախի ժողովրդի հանդեպ վերաբերմունքը նույնպես խնդրահարույց է։

Ըստ տիկին Ալավերդյանի՝ նրանց վերաբերվում են ոչ թե որպես ցեղասպանությունից փրկված մարդկանց, այլ որպես «բիզնեսի մաս»։ Օրինակ՝ բնակարանային ծրագիրը իրականում կապվում է բանկերի հետ, և մարդիկ ստիպված են դառնալ ՀՀ քաղաքացի, որպեսզի տուն ստանալու իրավունք ունենան։ Նա ասում է՝ սա ավելի շատ բիզնես է, քան սոցիալական աջակցություն։

Բացի այդ՝ իշխանության որոշ ներկայացուցիչներ իրենց խոսքում արտահայտում են արհամարհանք ու անպատվություն Արցախի մարդկանց հանդեպ, ինչը տիկին Ալավերդյանն անվանում է «ներքին ռասիզմ»։ Նման պարագայում աշխատանքային պայմաները ևս խնդրահարույց կարող են լինել։ Պաշտպանվա՞ծ են աշխատանքայինն իրավունքները մեր երկրում։

-Հայաստանը դեռ աղքատ երկրների շարքում է։ Շատերի աշխատավարձը չի համապատասխանում նվազագույն ծախսերին։ Թեպետ ասում են, թե գործազրկություն գրեթե չկա, իրականում՝ այդպես չէ։ Ավելին՝ մասնավոր կառույցներում աշխատողները գրեթե անպաշտպան են։ Իրական արհմիություններ չկան, և մարդիկ թողնված են գործատուների քմահաճույքին։ Եթե մեկը դժգոհում է, հեշտությամբ աշխատանքից ազատում են, որովհետև նրա փոխարեն միշտ ուրիշը կա։ Այս խնդիրը տարիներով միայն խորացել է։ Լրագրողները տարիներ շարունակ ճնշումների են ենթարկվում։

Տիկին Ալավերդյանն այս հարցը ևս կապեց իշխանությունների ոչ ճիշտ կառավարման հետ։ Ալավերդյանը երևույթը գնահատում է որպես լայն հարձակում խոսքի ազատության վրա։

-Իշխանական ներկայացուցիչները ԱԺ-ում վիրավորում են, լրագրողների նկատմամբ կիրառվում են քրեական գործեր՝ նույնիսկ տարիներ առաջ արված գրառումների համար։

Այն հարցը, թե հինգ տարի անց մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում ինչպե՞ս եք պատկերացնում, տիկին Ալավերդյանը վերաձևակերպեց՝ «Ինչո՞ւ է այս ամենը տեղի ունենում, արդյո՞ք չկա Հայաստանում քաղաքացիական հասարակություն»։

- Քաղաքացիական հասարակությունը պետք է վերահսկի բոլոր պետական մարմինների գործունեությունը։ Միայն առողջ, իրական քաղաքացիական հասարակությունը կարող է տալ այս խնդրի վերջնական լուծումը:

Տիկին Ալավերդյանն ասում է, որ այսօր միջազգային մեծ կառույցները, Եվրոպան, ոչ միայն լռում են, այլև նույնիսկ կարծես՝ աջակցում են այն ամենին, ինչ Հայաստանում տեղի է ունենում իշխանությունների կողմից։ Այս ֆոնին նա կրկին հարց բարձրացրեց՝ իսկ սփյուռքը որտե՞ղ է։

-Եթե մենք մշտապես ասում ենք, որ ունենք հզոր սփյուռք, ապա ինչո՞ւ այդ կազմակերպությունները կամ ազդեցիկ մարդիկ չեն կարողանում ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն հասարակական կազմակերպություններին, որոնք կարող են վերահսկել իշխանությունների աշխատանքը և պաշտպանել մարդկանց իրավունքները։

Նրա խոսքով՝ ամենախելացի ու արդյունավետ կազմակերպությունների խնդիրն այսօր հենց ֆինանսների բացակայությունն է։ Աշխարհում կան ճշմարիտ, նվիրյալ միջազգային կառույցներ, որոնք կարող են աջակցել, պարզապես պետք է գտնել դրանք և համագործակցել։

ԿԳՄՍՆ-ն հայտարարել էր, որ որոշ գյուղերի դպրոցները կարող են փակվել ու միացվել այլ դպրոցների։ Այսպիսով՝ խախտվո՞ւմ են այդ գյուղերի բնակիչների և երեխաների իրավունքները։

-ԿԳՄՍՆ-ն «մեր նախարարությունը չէ»՝ այսինքն չի գործում Հայաստանի ժողովրդի շահերով։

Ըստ նրա՝ սահմանամերձ գյուղերի դպրոցների փակումը վտանգավոր է.

-Սահմանամերձ գյուղերը դատարկում են, հետագայում դրանք որպես վերադարձի տարածք են տրամադրելու ադրբեջանցիներին։ Նման քաղաքականությունը ծառայում է թուրք-ադրբեջանական շահերին։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան