Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 12:30 10-12-2025

Աբսուրդ է՝ սեփականատերը մենք ենք, բայց կառուցապատողը մեր հողի վրա ունի շինթույլտվություն․ ֆիրդուսցի

«Այս գործի հիմնական առանձնահատկությունը նրանում է, որ բոլոր պետական մարմինները, պաշտոնատար անձինք, քաղաքապետարանը, կառուցապատողները իրենց համարում են այս վիճելի գույքի սեփականատեր ու անտեսվում է սեփականատերերի իրավունքներն, այն դեպքում, եր սեփականատիրոջ իրավունքը դեռ չի դադարեցվել, դեռ գործը քննվում է դատարանում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հանրապետության փողոցի (Ֆիրդուսիի) բնակիչերի փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Նրա խոսքով ՝մեկը մյուսի ետևից դատավորներ են փոխվում, քանի որ նրանց ահաբեկում են։

Տարածքի բնակիչներից Դավիթ Սաֆարյանի խոսքով, ով բնակվում է Հանրապետության նրբանցք 8ա հասցեում, աբսուրդ է այն, որ սեփականատեր է իր ընտանիքը, բայց կառուցապատողին շինթույլտվություն են տվել իրենց հողի վրա։

«Աբսուրդի հասնողը նաև այն է, որ այս պահին սեփականատերը հանդիսանում ենք մենք, մեր ընտանիքը և կառուցապատողը մեր հողի վրա ունի շինթույլտվություն։ Այսինքն ես կարամ հավանաբար գնամ դիմեմ քաղաքապետարան, ինչ-որ մեկւշի տարածքն ինձ դուր գա, ասեմ՝ շինթույլտվություն տվեք, ինչ-որ նախագծեր կա էստեղ նախագծեմ։ Հետո կգնամ սեփականատիրոջից կլինի վերցնել կվերցնենք, կխլենք, ինչ հույսով։ Բնականաբար հույսը մեկն ա՝ մենք կթելադրենք իրանք դուրս կգան կամ եթե դուրս չգան, լծակները կա դատարանով կհանենք, չէ որ գերակա շահ ա»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ արդեն 2 տարուց ավելի է, ինչ Հանրապետության փողոցի բնակիչների խոսքով՝ իրենց շրջափակման մեջ են վերցնել։
Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ