Ներքին 7 ամիս առաջ - 16:23 09-12-2025

Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ

Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 9-ի երեկոյան և 10-ի գիշերը՝ մինչև առավոտյան ժամերը, սպասվում են տեղումներ։

Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան և ձնախառն անձրևի տեսքով, տեղ-տեղ ինտենսիվ։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, այդ թվում՝ Երևանում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ հորդառատ։

Դեկտեմբերի 9-14-ը Երևանում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում են անձրև և մառախուղ, 10-ի գիշերը՝ հորդառատ։ Դեկտեմբերի 13-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև: Դեկտեմբերի 11-12-ը, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում դեկտեմբերի 9-ի և 10-ի ցերեկն առանձին շրջաններում, 9-ի երեկոյան ժամերին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով, առանձին հատվածներում՝ ինտենսիվ:

Դեկտեմբերի 13-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Դեկտեմբերի 11-12-ը, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 10-14-ը Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից