Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:12 13-04-2023

Որքան է կազմել շեղումը նորմայից՝ ակտիվ ցիկլոնի պատճառով

Վերջին 4 օրերին ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված` հանրապետության մեծ մասում ժամանակ առ ժամանակ դիտվել են տեղումներ, ապրիլի 13-ին լեռնային առանձին մարզերում՝ ձյան տեսքով։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Հանրապետությունում տեղումների գումարային քանակը և շեղումը նորմայի համեմատ ապրիլի 13-ի ժամը 07։00-ի դրությամբ ունի հետևյալ պատկերը՝

◼️ Տավուշում դիտվել է 18-21մմ, կազմելով նորմայի 26-32%-ը,
◼️ Լոռիում՝ 18-26մմ, նորմայի՝ 21-29%-ը,
◼️ Շիրակում՝ 24-34մմ, նորմայի՝ 38-71%-ը,
◼️ Գեղարքունիքում՝ 22-36մմ, նորմայի՝ 43-74%-ը,
◼️ Կոտայքի լեռնային շրջաններում՝ 55-61մմ, նորմայի՝ 55-64%-ը,
◼️ Արագածոտնի լեռնային շրջաններում՝ 20-78մմ, նորմայի 31-124%-ը,
◼️ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում՝ 22-24մմ, նորմայի՝ 37-39%-ը,
◼️ Արարատում, Արմավիրում և Երևանում՝ 18-38մմ, նորմայի՝ 30-95%-ը,
◼️ Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ 64-68մմ, նորմայի՝ 60-66%-ը,
◼️ Վայոց ձորի նախալեռնային շրջաններում՝ 30-37մմ, նորմայի՝ 50-60%-ը,
◼️ Սյունիքում՝ 19-30մմ, նորմայի՝ 21-52%-ը։

Ապրիլի 13-ի ցերեկը և ապրիլի 14-ին հանրապետության մեծ մասում տեղումները կշարունակվեն, առանձին վայրերում սպասվում է ամպրոպ և քամու ուժգնացում՝ մինչև 20մ/վ։ Ապրիլի 15-ին, 16-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը