Մամուլ 7 ամիս առաջ - 08:28 09-12-2025

Ով է Միհրան Հակոբյանի վրա հարձակման պատվիրատուն. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Երեկ, կեսօրից հետո «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում 3 դիմակավորված անձ հարձակում էին գործել հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի հաղորդմամբ՝ անսպասելի հարձակվել էին թիկունքից, վնասվածքներ հասցրել, Հակոբյանին տեղափոխել էին «Իզմիրլյան» ԲԿ: Շատերը զարմացել են, թե ինչու պետք է իշխանության հրահանգով դիմակավորված մարդիկ հարձակվեին Միհրան Հակոբյանի վրա։

Ոմանք դա պայմանավորեցին նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումներով, որոնցում Փաշինյանին մշտապես բնորոշում է «խեղկատակ» բառով, սակայն, ոմանց կարծիքով, ծեծի պատվիրատուն ԱԱԾ երիտասարդ տնօրենն է: Միհրան Հակոբյանն օրերս ֆեյսբուքյան գրառում էր արել, թե ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը եւ գլխավոր դատախազ Վարդապետյանը կապված են միմյանց հետ։ Ժամեր անց Հակոբյանը հեռացրել էր գրառումը, բայց ոմանք սքրինները պահել են, իսկ ԱԱԾ տնօրենն էլ, ենթադրաբար, իր սրտի դավթարում է այն պահել եւ որոշել է անպատիժ չթողնել, քանի որ նա ամուսնացած է, եւ այդ գրառումը, ըստ տելեգրամյան ալիքների, դարձել է ընտանեկան սկանդալի պատճառ:

Ի դեպ, իշխանության կուլիսներում եւս վաղուց քննարկում են այդ արտամուսնական կապը եւ կարծում են, որ ոչ թե այդ կապն է մերժելի, այլ այստեղ կա շահերի բախում, ուստի պաշտոնյաներից մեկը պետք է հրաժեշտ տա պաշտոնին։ Իհարկե, ցանկալի է, որ դա լինի օրենքը բազմիցս խախտած ԱԱԾ տնօրենը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից