Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:30 08-12-2025

Ինքը՝ Նիկոլ Փաշինյանն ա սխալ, ուր մնաց իր առաջարկը․ հարցում՝ պատարագից առաջ օրհներգ հնչեցնելու մասին

Նախօրեին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հերթական գրառումն է արել, որը քննադատությունների առիթ է հանդիսացել։ Փաշինյանն առաջարկում է կիրակնօրյա պատարարագներից առաջ եկեղեցիներում հնչի ՀՀ պետական օրհներգը։

«301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10.55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը»,- գրել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի այն առաջարկի հետ, որ եկեղեցիներում պատարագից առաջ օրհներգը հնչի»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի այս առաջարկի հետ, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։

«Անձամբ ինքը՝ Նիկոլ Փաշինյանն ա սխալ, ուր մնաց իրա առաջարկը, իհարկե սխալ ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դժգոհ է Նիկոլ Փաշինյանից։ «Իհարկե ոչ։ Մենք համաձայն չենք նաև, որ ինքը ղեկավարի երկիրը, շատ դժգոհ ենք »,- նշեց նա։

Քաղաքացիների մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանի արած գործերը նորմալ չեն։ «Ես ընդհանրապես Փաշինյանի այս արած գործերը չեմ համարում նորմալ։ Էս ազգը ոչնչացնելու նշան ա, որ ընգել ա հայ ժողովրդի հետևից։ Չեմ ընդունում դա, ինքը շատ սխալ ա։ Եթե ինքը մի քիչ հասկացողություն ունենար, հայ լիներ, ամեն ինչ լավ կլիներ»,- ասաց նա։ «Ինչը, որ Նիկոլ Փաշինյանն անում, ինձ դուր չի գալիս»,- պատասխանեց մեկ այլ հարցված։ Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում