Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 19:24 24-06-2024

Նիկոլն ինքն իրեն չի կարող փրկել, ուր մնաց ժողովրդին. հարցում

Իշխանական լրատվամիջոցներից մեկը օրերս տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանը առավոտյան հեծանվավազքի ժամանակ պատահմամբ նկատել է կամրջից ցած նետվել ցանկացող մի քաղաքացու և մոտենալով նրան՝ զրուցել է ու համոզելով հետ է պահել այդ քայլից։

Քաղտեխնոլոգները պնդում են, որ սա բավականին տարածված քարոզչական հնարք է, որին պետությունների ղեկավարները դիմում են՝ հանրության շրջանում իրենց վարկանիշը բարձրացնելու նպատակով։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետարքրքվել՝ ի՞նչ են կարծում, Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է մարդուն փրկել ինքնասպանությունից, թե՞ հակառակը՝ հասցնել ինքնասպանության։

«Նիկոլ Փաշինյանը ինքն իրեն չի կարող փրկել ինքնասպանությունից, ուր մնաց՝ ժողովրդին»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Հարցվածներից մի քանիսը դրական պատասխան տվին՝ հավաստիացնելով, որ Փաշինյանը մարդկային է և ժողովրդին ինքնասպանության գնալու քայլից կարող է փրկել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ