Ներքին 9 ամիս առաջ - 19:48 06-12-2025

«Յուղերի խաչմերուկի» մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել․ հայտնի է մասնակիցների ինքնությունը և դրդապատճառը․ shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով նոյեմբերի 30-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Շիրակի փողոցում՝ «Յուղերի Խաչմերուկի» դիմաց մոտ 20 անձանց միջև ծեծկռտուք է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը ժամը 20։50-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի 18/21 հասցեի մոտ մի խումբ անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով դեկտեմբերի 2-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված օրը ժամը 20։50-ի Արտաշիսյան փողոցի 18/21 հասցեի մոտ նշված միջադեպին մասնակից են եղել Երևանի բնակիչներ 21-ամյա Վլադիմիր Պ․-ն, 22-ամյա Ռոբերտ Հ․-ն և 34-ամյա Միքայել Ս․-ն, ովքեր տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ նոյեմբերի 30-ին ժամը 20։50-ի սահմաններում գտնվելով վերը նշված հասցեի դիմաց ավտոմեքենայի երաժշտության բարձր լինելու հետ կապված ծեծկռտուքի են բռնվել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց և հնչեցրել են հայհոյանքներ, որից հետո քաղաքացիները միջամտել են և իրենք հեռացել են նշված վայրից։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը