Ավելին Ներքին 7 ամիս առաջ - 17:06 04-12-2025

Գյոզալ տղուն խաբեց ու ամուսնացավ. Լևոնի կինը՝ Էվելինա Մկրտչյանը խոսել է քննադատությունների մասին

Դերասան Լևոն Մկրտչյանի կինը՝ Էվելինա Մկրտչյանը, բազմիցս բախվել է իր արտաքինին վերաբերող քննադատություններին։ Ինստագրամյան սթորիում նա անկեղծացել է հետևորդների հետ՝ ընդգծելով, որ գեղեցկությունը յուրաքանչյուրի համար տարբեր կերպ է ընկալվում, և մեկ անձի կարծիքը պարտադիր չէ, որ համապատասխանի մյուսների դիտարկումներին։

Էվելինան նշել է, որ հաճախ մարդիկ ասում են, թե նա ավելի գեղեցիկ է, սակայն նման կոմպլիմենտները երբեմն կարող են ընկալվել որպես վիրավորանք։ «Ոնց կարելի է սեփական կարծիքն ուրիշի վզին փաթաթել ու պարտադրել այդ բեռը», – գրել է նա՝ ընդգծելով, որ ինքն չի ենթարկվում մանիպուլյացիաներին և քննադատություններին։

Դերասանուհին նաև անդրադարձել է անձնական փորձառություններին. «Վայ սրաա լեզուն է լեզուն, չլիներ կորած էր՝ էս գյոզալ տղան խաբեց ու ամուսնացավ», – գրել է նա՝ նշելով, որ զգում է, թե որքան մարդիկ նախանձում են և ինչ ծանր է տեսնել, երբ մեկ ուրիշը հաջողություններ է արձանագրում։ Էվելինան ընդգծել է, որ թերարժեքության զգացումը և ներքին դատարկությունը կարող են կառավարել մարդկանց վարքագիծը, սակայն դրանք բուժելի են և հաղթահարելի։

«Ես գիտակցում եմ, որ շատերը պատրաստ են ցանկացած միջոցներով պահել իրենց ողորմելի դիրքերը, սակայն դա չի ազդում իմ վրա», – հավելել է նա։

Ամփոփելով՝ Էվելինան նշել է. «Ես ձեզ էլ եմ սիրում։ Ոչինչ, դուք կմեծանաք, կմոռանաք ու շարունակեք ձեր ճանապարհը»։


Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ