Ներքին 10 ամիս առաջ - 14:15 04-12-2025

Միտումնավոր են արել, որ ոչ ոքի աշխատավարձը չբարձրացնեն. ռուսերենի ուսուցիչները դժգոհ են ԿԳՄՍՆ-ի պատասխանից

Oragir.News-ն օրեր առաջ հայտնել էր, որ «Ռուսերեն» առարկայի ավելի քան 200 ուսուցիչ բողոք է ուղարկել ԿԳՄՍ նախարարին։ Բողոք-դիմումում նրանք նշել էին, որ մասնակցել են կամավոր ատեստավորմանը, սակայն քննության կազմակերպումն ու բովանդակությունն էականորեն չեն համապատասխանել նախապես հրապարակված ուղեցույցին և սահմանված չափորոշիչներին։

Ըստ ԿԳՄՍՆ-ի կանոնադրության, բողոքարկումները ստանալուց հետո 5 աշխատանքային օրերի ընթացքում ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով, որը քննարկում է ներկայացված բողոքը և պատասխանում բարձրացված հարցերին։

Oragir.News-ն անդրադարձել էր խնդրին, զրուցել «Ռուսերեն» առարկայի ուսուցիչների հետ, որոնք կարծիքով՝ չափազանց բարդ են եղել ատեստավորման թեստերը։ Այդ պատճառով հարյուրավոր ուսուցիչներ չեն հաղթահարել անցողիկ շեմը, իսկ 200–ից ավելի ուսուցիչներ դիմում-բողոք են ներկայացրել, փաստերով նշելով ատեստավորման թերությունները։

Դեկտեմբերի 2-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գրավոր արձանագրություն է հրապարակել բողոքարկող ուսուցիչների բարձրացրած հարցերի հետ կապված։

Oragir.News-ի հետ զրույցում կամավոր ատեստավորման անցողիկ շեմը չհաղթահարած ռուսաց լեզվի ուսուցիչները ԿԳՄՍՆ-ի արձանագրությունը «խայտառակ» որակեցին՝ զարմանք հայտնելով, որ լուրջ անդրադարձ չի եղել բուն խնդրին։

Արձանագրության մեջ մասնավորապես նշվում է․ ««Ռուսերեն» առարկայի բողոքարկման հանձնաժողովը քննեց առաջադրանքները և որոշեց. նմուշային թեստի 12-րդ առաջադրանքում («В каком ряду не от всех прилагательных образуется простая сравнительная степень») որպես ճիշտ պատասխան սահմանված 4-րդ տարբերակը վիճելի է: Այս առաջադրանքից միավոր չստացած բոլոր ատեստավորվողներին տալ միավոր, քանի որ առաջադրանքը չունի ճիշտ պատասխան:
Մյուս առաջադրանքների պատասխանները մնում են անփոփոխ»։




Մեզ հետ զրույցում ուսուցիչները նշեցին, որ հանձնաժողովը միավոր է տվել այն առաջադրանքի համար, որը խնդրահարույց չէր․

«Այդ առաջադրանքը բոլորն անխտիր ճիշտ են կատարել․ դրա մեջ 800 հոգուց ոչ մեկը սխալ չի արել, բոլորը միավոր ունեն այդ հարցից։ Թե էլ ինչու են միավոր տվել, հասկանալի չէ»,- ասացին նրանք՝ հավելելով, որ այս ամենը լավ էլ հաշվարված է, որ ոչ ոք շեմը չանցնի, ատեստավորման արդյունքում ուսուցիչների աշխատավարձը չբարձրանա, բյուջեից գումարներ դուրս չգրվեն։

Այդուհանդերձ՝ մտածելու տեղիք է տալիս հարցը, թե ինչո՞ւ բողոքարկման հանձնաժողովը չի ցանկացել ուսուցիչների հետ քննարկել խնդիրը, չի փորձել լսել նրանց, և տեղում՝ հարց-պատասխան ձևաչափով հասկանալ վերջիններին հուզող հարցերը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել