Միտք 4 տարի առաջ - 19:13 21-10-2021

Դումանյանի բախտավոր անգիտությունն ու ռուսերենի «պոպուլյարիզացիան»

Ի պաշտոնե ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նաև հայոց լեզվի պաշտպանը պետք է լինի, բայց նա ավելի շատ, օրինակ, կրոսի պաշտպանության դիրքերից է հանդես գալիս, որովհետև կրոսը «ատկատի» հնարավորություն տալիս է, մայրենին՝ ոչ: Դրա համար էլ պետական բյուջեից 35 մլն դրամ է տրամադրվում Փարաքար-Էջմիածին հատվածում կրոս վազքի մրցույթի համար:

Դումանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է, որ տեղյակ չէ Սերգեյ Լավրովի՝ Հայաստանում ռուսական դպրոցների թիվն ավելացնելու հայտարարության և դրան ՀՀ կառավարության աջակցության մասին:

«Եթե դուք հղումն ունեք, կխնդրեմ ինձ տաք… Լավրովի հետ մեր նախարարությունը շփում չի ունեցել»,- փորձել է իր ասածն ամրապնդել նախարարը: Նույն պահին էլ հիշել է, որ չի կարող Նիկոլ Փաշինյանի «գլխից թռնել» ու հայամետ խաղալ:

«Մենք կարևորում ենք ռուսաց լեզվի պոպուլյարիզացիայի խնդիրը՝ հատկապես որ ժամանակակից աշխարհում հաղորդակցությունը կարևոր գործիք է»,- ռուսերեն բառով տեքստը համեմելով՝ հավելել է նախարարը, որի օրակարգում հայագիտության ու հայերենի «պոպուլյարիզացիան» չկար ու չի էլ լինի: Նա իր նախորդից ու այս իշխանությունից ժառանգել է ազգայինի դեմ ատելությունը, այլապես ո՞վ իրեն նախարար կնշանակեր:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը