Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 18:51 03-12-2025

Ամեն ինչ էլ արվում է, պետք է ուղղակի աչքերը բացել ու տեսնել․ Այգեստանի դպրոցի տնօրենը գոհ է

Կառավարության ծրագրով շուրջ 300 վերանորոգվող, վերակառուցվող դպրոցների ծրագրի շրջանակում ուսումնասիրունների ընթացքում բացահայտում և առանձնացվում են այն դպրոցները, որոնց խնդիրները կա՛մ լուծված չեն, կա՛մ անհասկանալի պատճառներով նրանց շինաշխատանքները դադարեցված են, կա՛մ էլ՝ կրթական հասատությունների ղեկավարները թյուրիմացաբար են հայտնվել այդ պաշտոնին, ինչպես, օրինակ, Թալին քաղաքի թիվ 2 դպրոցի տնօրենը, ով Oragir.News-ի պարզ հարցին, թե ինչ փուլում են դպրոցի շինաշխատանքները, ասել էր․ «Կարո՞ղ է դուք ինֆորմացիա ունեք, որ ես ընդեղ նաև բան եմ՝ պրարաբ եմ նոր սարքվող դպրոցում»։

Իսկ Այգեստան բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրենը սկզբում հանգիստ տոնով պատասխանեց, որ կառուցապատման աշխատանքներն ավարտական փուլում են և մայիսին դպրոցը կշահագործվի։

Այնուհետև, երբ հաջորդ օրը, պատահականորեն կրկնվեց զանգը, տնօրենի պաշտոնակատար Թեգղիկ Վարդանյանը բավականին կոպտորեն արձագանքեց։

«Ի՞նչն ա ձեր խոսելու նպատակը․․․։ Մեզ պետք չի օգնել, ամեն ինչ արվում ա, պետք ա չխանգարել ուղղակի, որ էս երկիրը կանգնի ոտքի։ Էն, որ երկիրը կառուցվում ա, անզեն աչքով էլ տեսնում ենք բոլորս, պետք է ուղղակի աչքերը բացել ու տեսնել»,- պատասխանեց տնօրենը՝ անընդհատ շեշտելով, որ ինքն էլ է նախկինում լրագրությամբ զբաղվել՝ պնդելով, որ իսկական լրագրողը ոչ թե զանգով է հետաքրքրվում, այլ անձամբ է գալիս՝ տեսնում և իր հարցերը ուղղում։

Ավելի վաղ հայտնել էինք որ Արարատի մարզի դպրոցներում տնօրենների կողմից ընդգծված ագրեսիա է նկատվում, ինչը չենք կարող ասել Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի դպրոցների մասին։

Ամենից շատ դիտված

23:41 Ցիլոյով մաֆիոզը ինչ էլ դուրս տա, որպես ահաբեկիչ մաֆիոզ ա դուրս տալու, ոչ թե լեգիտիմ ներկայացուցիչ
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
22:49 Արթիկի փոխքաղաքապետը հեռանում է․ 4 տարի անց են պարզել, որ ՔՊ-ի հետ համակարծիք չեն
21:07 Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան
18:00 Տիգրան Ավինյանի կնոջ 58 մլն դրամ փոխառություններն «անհետացել են»
18:32 Բարով ես ծնվել, իմ ամենամեծ սեր. Լուիզա Ղամբարյանը շնորհավորել է դստեր տարեդարձը

Ձեզ գուցե հետաքրքրի