Ներքին 7 ամիս առաջ - 18:15 02-12-2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լաոսի նախագահ Տհոնգլուն Սիսուլիտին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Տհոնգլուն Սիսուլիտին:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լաոսի բարեկամ ժողովրդին Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ։

Հայաստանը բարձր է գնահատում Լաոսի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները:
Համոզված եմ, որ երկկողմ գործակցությունը կշարունակի ընդլայնվել՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

Ամենից շատ դիտված