Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության նախագահ Զորան Միլանովիչին
copy image url

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության նախագահ Զորան Միլանովիչին

Ներքին 1 տարի առաջ - 14:13 30-05-2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության նախագահ Զորան Միլանովիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ։

«Լիահույս եմ, որ Հայաստանի և Խորվաթիայի միջև բարձր մակարդակի շփումները նոր լիցք կհաղորդեն տարբեր ոլորտներում առկա համագործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: