Օրակարգ 7 ամիս առաջ - 20:00 01-12-2025

Օրակարգ․ Եկեղեցու դեմ դուրս եկածները հայտնվելու են պատմության աղբանոցում․ Եկատերինա Թաիրյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Կանադայի հայկական սփյուռքի ներկայացուցիչ, առողջապահության կառավարման և հանրային առողջության մասնագետ Եկատերինա Թաիրյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Եկատերինա Թաիրյանի հետ զրուցել ենք Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի, բարձրաստիճան հոգևորականների կալանավորումների, իշխանությունների հակեկեղեցական արշավին միացած հոգևորականների, Հայաստանում քաղբանտարկյալների թվի շեշտակի աճի, Արևմուտքի և միջազգային կառույցների կողմից այս ամենը չդատապարտելու պատճառների, Սամվել Կարապետյանի գործի, այն 5 ամիս դատարան չուղարկելու շարժառիթների, դրանում աննախադեպ թվով քննիչների ներգրավվածության, Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամի կերպարի, Թուրքիայի կառավարության հետ նրա համագործակցության, Հայաստանում առողջապահության համապարփակ համակարգի ներդրման, դրա հակասոցիալան ուղղվածության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Եկատերինա Թաիրյանը վստահ է՝ եկեղեցու դեմ դուրս եկածները հայնտվելու են պատմության աղբանոցում։

«Մի կողմից ինքը (Նիկոլ Փաշինյանը-խմբ․) էսպես մոլորեցնում է ժողովրդին՝ ասելով, որ ինքը Հայ Առաքելական եկեղեցու զավակ է և այս ամեն ինչն անում է եկեղեցու բարօրության համար, մյուս կողմից՝ դու տեսնում ես, թե ինչպիսի բառապաշար է օգտագործում հենց այդ նույն եկեղեցու հոգևոր սպասավորների և եկեղեցիների նկատմամբ, և ոչ միայն ինքը, իր ընտանիքի անդամները, թիմակիցները։ Մենք տեսել ենք սա՝ այսպես համակարգված ձևով, այս պայքարը եկեղեցու դեմ, որն իրենք սանձազերծել են, խարան է մնալու և շատ մութ էջերում է լինելու մեր պատմության: Ես կարդացել եմ Մայր Աթոռի հաղորդագրությունները, հայտարարությունները այս թեմաներով և որպես խոնարհ զավակ մեր եկեղեցու, ինքս ապավինում եմ մեր եկեղեցականների և մեր Ամենայն Հայոց կաթողիկոսի իմաստությանը և կարծում եմ, որ իրենք կկարողանան մեզ առաջնորդել այս փորձությունների միջով: Ինչ վերաբերվում է այս անձանց իրենք գտնելու են պատմության աղբամանում իրենց տեղը, ես դրանում կասկած չունեմ»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը նկատեց նաև, որ Նիկոլ Փաշինյանի համար իշխանությունն իր կյանքի անվտանգությունն է․

«Սամվել Կարապետյանից վախը ակներև է, հա։ Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը գնա Ազգային ժողովի ամբիոնում կանգնի, ճղճղա, կամ իր ֆեյսբուքյան էջի վրա, պատի վրա ինչ-որ բաներ գրի, հայհոյախոսություններ գրի և հաթաթա տա, վախեցնի Սամվել Կարապետյանի նման մարդկանց, ակներև է, որ այդ ամեն ինչը վախից է արվում։ Նա տեսնում է վտանգ և որտեղից ինքը տեսնում է այդ վտանգը՝ մի փոքրիկ և հատկապես ընտրություններին ընդառաջ, նա անմիջապես այսպես ողնաշարով զգում է, թե որտեղից կարող է գալ էդ վտանգն իր իր իշխանությանը։ Եվ ցավալին այն է, որ իշխանությունը և իր կյանքի անվտանգությունը սրանք հոմանիշներ են դարձել Նիկոլ Փաշինյանի համար։ Այն պահին, երբ որ ինքը կզրկվի իշխանությունից, ինքը հասկանում է, որ ինքը ոչ մեկի այլևս պետք չի լինելու, հատկապես՝ իր տերերին, և իր կյանքի սպառնալիքի տակ է նա պահում այդ իշխանությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում