Սպորտ 11 ամիս առաջ - 11:25 30-11-2025

Իլյա Թոփուրիան խուսափում է Արման Ծառուկյանից. UFC-ի նախկին չեմպիոն

UFC-ի գերթեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Թի Ջեյ Դիլաշոն անդրադարձել է թեթև քաշային կարգի տիտղոսային մենամարտի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հայտարարելով, որ գործող չեմպիոն Իլյա Թոփուրիան խուսափում է գլխավոր հավակնորդ Արման Ծառուկյանի հետ հանդիպումից։

Թեև Դիլաշոն բարձր է գնահատում չեմպիոնի մարտական որակները, նա վստահ է, որ Թոփուրիան Ծառուկյանի մեջ իրական վտանգ է տեսնում.

«Ես իսկապես կարծում եմ, որ Իլիան փախչում է Արմանից։ Իմ կարծիքով՝ Թոփուրիան ներկայումս UFC-ի ամենատեխնիկական մարտիկն է, սակայն Արմանը նրա համար լուրջ սպառնալիք է։ Արմանը խոշոր է և ֆիզիկապես ուժեղ։ Նա ունի բռնցքամարտի գրագետ տեխնիկա և հիանալի գրեփլինգ։ Սա չափազանց բարդ մենամարտ կլինի Իլիայի համար»։

Դիլաշոյի այս հայտարարությունը համահունչ է վերջերս Արիել Հելվանիի հնչեցրած քննադատությանը, որը վերաբերում էր Ջասթին Գեյջիի և Փեդի Փիմբլեթի միջև ժամանակավոր տիտղոսի համար մենամարտի նշանակմանը՝ Արման Ծառուկյանին շրջանցելու գնով։

Աղբյուրը՝ Armsport

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ