Սպորտ 11 ամիս առաջ - 16:01 28-11-2025

Ծառուկյանը մինչև 2026 թվականի վերջ UFC-ի տիտղոսային մենամարտ չի ստանա

UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը սոցիալական ցանցերում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան 2026 թվականի առաջին եռամսյակում մենամարտ չի անցկացնի։ Նա հավելել է, որ Թոփուրիայի հետ կհանդիպի Փեդի Փիմբլեթի և Ջասթին Գեյջիի դիմակայության հաղթողը։

«Դուք արդեն տեսաք ժամանակավոր տիտղոսի համար նախատեսված Գեյջի — Փիմբլեթ մենամարտի անոնսը։ Ավելի վաղ Թոփուրիան գրել էր. «Ես զբաղվում եմ որոշ անձնական խնդիրներով, այդ իսկ պատճառով առաջին եռամսյակում չեմ մենամարտի»։ Այսպիսով, Գեյջիի և Փիմբլեթի մենամարտի հաղթողը կնվաճի ժամանակավոր տիտղոսը, որից հետո կհանդիպի չեմպիոնի հետ», — նշել է Ուայթը։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համարն է։ Հայ մարտիկն ունի հինգ անընդմեջ հաղթանակ։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մտադիր է մենամարտել միայն UFC-ի տիտղոսի համար՝ բացառություն անելով միայն Քոնոր Մաքգրեգորի դեպքում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում