Սպորտ 10 ամիս առաջ - 21:48 27-11-2025

Ավանդական կարատե․ չեմպիոններ ու մեդալակիրներ Ասիայի առաջնությունից

Տաշքենդում կայացած ավանդական կարատեի Ասիայի առաջնությունում Հայաստանի հավաքականից չեմպիոնի տիտղոսը նվաճեցին Եվրոպայի ու աշխարհի կրկնակի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանը (կատա, կումիտե), Եվրոպայի չեմպիոններ Էրիկ Հովսեփյանն (կատա) ու Հովհաննես Հակոբյանը (կատա)։

Ելենա Ֆռոլովա-Տռուֆանյանը անհատական կատա մրցաձևում գրավեց 3-րդ տեղը։ 16-17 տարեկանների խմբում Վահե Հովհաննիսյանը կումիտե մրցաձևում զբաղեցրեց 2-րդ տեղը, Մինչև 14 տարեկանների պայքարում Մարկ Սուքիասյանը կատա մրցաձևում գրավեց առաջին տեղը, իսկ կումիտե մրցաձևում զբաղեցրեց երրորդ տեղը։ Աղջիկների պայքարում Մարիա Կասյանն առաջին տեղը գրավեց անհատական կատայում, իսկ կումիտե մրցացևում գրավեց 2-րդ տեղը։

Հայաստանի հավաքականի կազմում էր նաև միջազգային մրցավար Ռաֆայել Հովեյանը։ Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին