Սպորտ 2 տարի առաջ - 20:05 30-08-2024

Գոռ Խաչատրյանը և Մարի Ղազարյանը՝ երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ

Հրաձգության Հայաստանի թիմը ևս երկու մեդալ է նվաճել Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնությունում։

10մ վազող թիրախ մրցաձևի երիտասարդական պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել Գոռ Խաչատրյանը։ Հայ մարզիկը հավաքել է 567 միավոր և առաջին տեղով դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է 2-6 հաշվով, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում 6:3 հաշվով ուժեղ է գտնվել Ֆինլանդիայի ներկայացուցչից։

Երիտասարդական ԵԱ-ի նույն մրցաձևի կանանց պայքարում Մարի Ղազարյանը 519 միավորով ու 4-րդ տեղով անցել է կիսաեզրափակիչ և 6-8 հաշվով պարտություն կրել, իսկ բրոնզե մեդալի համար փոքր եզրափակչում 7-5 հաշվով հաղթել է ուկրաինացի մրցակցին։

Ավելի վաղ Գոհար Հարությունյանը մեծահասակների պայքարում Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել 10 մետր վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում։ Գոհար Հարությունյան – Լիլիթ Մկրտչյան – Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակն էլ դարձել էր արծաթե մեդալակիր։

Երիտասարդների թիմային պայքարում Գոռ Խաչատրյան – Հայկ Մինասյան – Համլետ Կարենյան եռյակը դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան – Անահիտ Սարգսյան – Աիդա Ազատյան եռյակն արժանացել էր բրոնզե մեդալի։

Եվրոպայի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 4-ին։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին