Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 12:59 27-11-2025

Ֆասթ Բանկը Mastercard World-ի նոր քարտապաններին տրամադրում է մինչև 25% քեշբեք

Ֆասթ Բանկը նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Mastercard World ԱկնՔարտ ձեռք բերած քարտապաններին տրամադրում է մինչև 25%-ի չափով գումարի հետվերադարձ (cashback)։ Բանկի ընձեռած առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է նշված ժամանակահատվածում Ֆասթ Բանկից ձեռք բերել պրեմիում դասի Mastercard World ԱկնՔարտ և դրանով արտասահմանյան վաճառակետերում գնումներ կատարել։ Ընդ որում, գումարի հետվերադարձը գործում է ինչպես արտասահմանում կատարած անկանխիկ գնումների, այնպես էլ արտասահմանյան առևտրի ցանկացած առցանց հարթակից իրականացվող գնումների դեպքում:

Mastercard World ԱկնՔարտի օգտատերերի հետվերադարձի գումարը գոյանում է իրականացված անկանխիկ գործարքների դիմաց՝ հանրագումարային 25%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 25 հազար ՀՀ դրամը, ներառյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը։ ԱկնՔարտի օգտատերերի գումարի հետվերադարձը կիրականացվի առաջարկի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում ՀՀ դրամով կամ հաճախորդի ԱկնՔարտի համապատասխան արժույթով։

Mastercard World-ը պրեմիում դասի բանկային քարտ է, որը լայն հնարավորություններ է ընձեռում ոչ միայն Հայաստանում, այլև՝ արտերկրում։ ԱկնՔարտի բոլոր առավելություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Ֆասթ Բանկի պրեմիում դասի Mastercard World-ի ԱկնՔարտերը հնարավոր է ձեռք բերել ինչպես 24/7 աշխատող Բանկի մասնաճյուղերից, այնպես էլ Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով:

Եվս մեկ անգամ ընդգծենք, որ գումարի հետվերադարձը չի գործում ՀՀ-ում գրանցված վաճառակետերում վճարումների կամ այդ վաճառակետերի առցանց հարթակներում գնումների դեպքում։ Հաճախորդները գումարի հետվերադարձ չեն ստանա նաև այն դեպքում, եթե քեշբեքի վճարման պահին ԱկնՔարտը չգործի՝ անկախ արշավին մասնակցելու հանգամանքիցՒ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
23:10 Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում