Ներքին 9 ամիս առաջ - 21:06 25-11-2025

3-ամյա Տիգրանին սպանած հայրը բռնություն է կիրառել նաև որդիներից մեկի նկատմամբ. նոր վարույթ է նախաձեռնվել

Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության գործով մեղադրյալ հոր՝ Արմեն Օվանեսովի վերաբերյալ վերաբերյալ քրեական վարույթին միացվել է նոր քրեական վարույթ՝ ծեծի վերաբերյալ։

Քննչական կոմիտեից ԶԼՄ-ներին հայտնում են, որ ֆիզիկական ներգործության վերաբերյալ մեղադրանքը վերաբերում է սպանված երեխայի եղբոր նկատմամբ կիրառված բռնությանը։

Նշվում է, որ Տիգրանի եղբայրներից մեկը դեպքի օրը նույնպես վնասվածքներ է ստացած եղել դեմքի հատվածում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին, Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է 3-ամյա Տիգրան Օվանեսովի դին։ Երեխային փնտրում էին հոկտեմբերի 27-ից։ Երեխայի մարմնին առկա են եղել բռնության հետքեր, այդ թվում՝ գլխի շրջանում։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել էին մարմնական վնասվածքներ: Երեխայի հայրը կալանավորվել է՝ երեխային խեղդամահ անելու միջոցով սպանելու համար:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում