Ներքին 4 տարի առաջ - 22:22 01-04-2022

Երևանում բարձրաստիճան ոստիկանը հրկիզել է նախկին մտերմուհու ավտոմեքենան, բռնություն է կիրառել նրա նկատմամբ

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:35-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակչուհուց, ով հայտնել է, որ մոտ 20 րոպե առաջ իր նախկին ծանոթը անհիմն հարվածել է իրեն, պատճառելով մարմնական վնասվածք, հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ ահազանգողը եղել է 36-ամյա Հերիքնազ Գ.-ն, իսկ նրան հարվածել ու վնասվածք է պատճառել Երևանի բնակիչ, 43-ամյա Արման Հ.-ն: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որոնվող Արման Հ.-ն ոստիկանության բարձրաստիճան սպա է, ով մեկ շաբաթ առաջ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով ազատվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի տեղակալի պաշտոնից։

Ըստ կայքի՝ այս տարվա մարտի 5-ին Հերիքնազ Գ.-ն ահազանգել էր ոստիկանություն, որ իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենան հրկիզել են: Տեղում Հերիքնազ Գ.-ն ոստիկաններին հայտնել էր, որ ավտոմեքենան հրկիզել է Արման Հ.-ն և նա հայտնաբերվել ու բերման էր ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում