Արտաքին 10 ամիս առաջ - 18:51 25-11-2025

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար ռազմավարական երազանք է

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը թուրքական «Analiz» թերթին ներկայացրել է երկրի առևտրային և լոգիստիկ ռազմավարական առաջնահերթությունները։ Նախարարը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։

Բոլաթը, նշելով, որ Թուրքիան իր լոգիստիկ կամրջի դիրքը 3 մայրցամաքների հատման կետում այլևս ոչ միայն որպես աշխարհագրական առավելություն է դիտարկում, այլև այն վերածում է աշխարհատնտեսական առավելության, ասել է․

«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Մարմարայը, Յավուզ Սուլթան Սելիմի կամուրջը, Կարս-Ստամբուլ-Եվրոպա կապուղիները, Զանգեզուրի միջանցքը և Զարգացման ճանապարհի նախագծերը վճռորոշ ենթակառուցվածքային քայլեր են, որոնք Թուրքիան ձեռնարկում է համաշխարհային առևտրում իր դիրքերը ամրապնդելու և առաջ մղելու համար»։

Բացի այդ, շարունակելով խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ Թուրքիայի առևտրի նախարարը հայտարարել է, որ այն իրենց երկիրը կապելու է թյուրքական աշխարհի և կենտրոնական Ասիայի հետ։

«Դա ոչ միայն ռազմավարական երազանք է, այլև առևտրային անհրաժեշտություն»,- հավելել է նա։

Անդրադառնալով ներկայումս դեպի Կենտրոնական Ասիա իրականացվող արտահանումների ճանապարհներին՝ Բոլաթը տեղեկացրել է, որ դրանք Սարպի սահմանային անցակետով անցնում են շուրջ 950 կմ հեռավորություն, ապա ընդգծել, որ երբ «Զանգեզուրի միջանցքը» բացվի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ճանապարհային հեռավորությունը կկրճատվի մինչև 400 կիլոմետր: Նախարարը պնդել է նաև, որ այդպիսով Չինաստան-Եվրոպա գծի տարանցման ժամանակն իր հերթին կկրճատվի 5-7 օրով, իսկ ծախսերը՝ 15-20%-ով:

«Չնայած դժվար է զրոյացնել աշխարհաքաղաքական մրցակցությունը, բայց առևտրային ներուժի գրավչությունը բավականաչափ ուժեղ է այդ խոչընդոտները հաղթահարելու համար: Երկարաժամկետ հեռանկարում Զանգեզուրը կվերածվի տարածաշրջանային վստահություն ձևավորող խաղաղության նախագծի։

Զարգացման ճանապարհը և Զանգեզուրի միջանցքը նախատեսված են ոչ միայն բազմամոդալ փոխադրումների համար: Դրանք դիտարկվում են նաև որպես ռազմավարական էներգետիկ և հաղորդակցության միջանցքներ»,- հավելել է Թուրքիայի առևտրի նախարարը։

Վերջինս շեշտել է, որ այդ նախագծերին ինտեգրվում են նավթամուղներ ու գազատարներ, ֆիբրօպտիկ ենթակառուցվածք, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծեր և Թուրքիան գնում է ոչ միայն լոգիստիկ, այլև արտադրական ու էներգետիկ կենտրոն դառնալու ճանապարհով։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել