Արտաքին 1 տարի առաջ - 21:26 19-09-2025

Թուրքիայի փոխարտգործնախարարը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից»

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Բիշքեկում մասնակցել է «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների և փոխնախագահների հանդիպմանը։

Յըլմազի խոսքով՝ Թուրքիան թյուրքալեզու պետությունների աշխարհագրությունը դիտարկում է որպես ռազմավարական տարածաշրջան և այն կենսականորեն կարևոր է համարում կայունության պահպանման, էներգետիկ կապերի ամրապնդման և կայուն զարգացման համար։

Թուրք բարձրաստիճան պաշտոնյան խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին:

«Զանգեզուրի միջանցքի բացմամբ Հարավային Կովկասում ի հայտ եկող նոր լոգիստիկ ցանցերը ոչ միայն թյուրքական աշխարհը կդարձնեն տարածաշրջանային առևտրի կենտրոն, այլև կբարձրացնեն նրա ռազմավարական դերը էներգետիկ անվտանգության տեսանկյունից»:

Բացի այդ վերջինս խոսել է Կասպից ծովով անցնող Արևելք-Արևմուտք Միջին միջանցքի մասին՝ ասելով, թե այն ռազմավարական նախագիծ է, որը հզորացնում է մատակարարման շղթաները, դիվերսիֆիկանցում՝ առևտուրը, բարձրացնում՝ բարեկեցությունն ու զբաղվածության հնարավորությունները, ինչպես նաև ավելի է ամրապնդում իրենց երկրների եղբայրական կապերը։

«Թուրքիան այս երթուղու վրա է և նպաստում է դրան իր ընդարձակ ենթակառուցվածքային ցանցով, մասնավորապես՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով»:

Յըլմազն ընդգծել է, որ իրենք շարունակելու են աշխատել իերնց բոլոր գործընկերների հետ, որպեսզի այդ միջանցքն ավելի արդյունավետ դարձնեն՝ «հնարավորություն տալով, որ համաշխարհային առևտուրն ավելի արդյունավետ և արագ զարգանա»։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել