Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 14:35 25-11-2025

Կոտրված, շպրտված կարուսելներ, անխնամ խաղահրապարակ․ Երևանի կենտրոնի բակերի պատկերը

Oragir.News-ը պարբերաբար անդրադառնում է հանրապետության ոչ բարվոք վիճակում գտնվող բակային խաղահրապարակներին։

Հերթական խաղահրապարակը, որի անխնամ տեսքը միանգամից աչքի զարնեց, Երևանի Տիգրան Մեծի բնակելի շենքերի բակերից մեկում է։ Ինչպես լուսանկարներում պարզ երևում է՝ խաղասարքերը կոտրված են և անպետք իրի պես այս ու այն կողմ շպրտված։

Դժվար է ասել, թե ովքեր են այս անմխիթար տեսարանի պատասխանատուները։ Սակայն բակի երեխաներից հաջողվեց ճշտել՝ այս իրավիճակը վաղուց է։

Սույն շենքի երեխաները (Տիգրան Մեծի 36 Դ), բնականաբար, խաղալու հնարավորություն չունեն։ Եվ նրանք ուրիշ բակերի խաղահրապարակներից են օգտվում։

Oragir.News-ը հարցում կուղարկի Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե ովքե՞ր են ստեղծված իրավիճակի պատասխանատուները, ի՞նչ է անում քաղաքապետարանը այս բակը բարեկարգելու և կոտրված խաղասարքերը հեռացնելու կամ նորոգելու ուղղությամբ։

Ավելի վաղ Oragir.News-ն անդրադարձել էր քաղաքացիների ահազանգերին, որոնք վերաբերում են Նոր Նորք և Նորք-Մարաշ համայնքներում բակային կոտրված խաղասարքերերին, որոնք կարող են վտանգել երեխաների առողջությանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Բյուրեղավանի 1-ին Բ թաղամասի խաղահրապարակում դժբախտ դեպք էր տեղի ունեցել․ մետաղական ծանր կոնստրուկցիան շուռ էր եկել 6-ամյա երեխայի գլխին, հանգեցնելոց երեխայի մահվան։ Այս դեպքից հետո մեծացել է հանրային ուշադրությունը անսարք ու վտանգավոր խաղահրապարակների նկատմամբ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները