Ներքին 5 տարի առաջ - 23:36 26-05-2021

Քաղաքապետարանի թերֆինանսավորման հետևանքով «Սիրահարների այգին» անխնամ վիճակում է հայտնվել

«Պողոսյան պարտեզներ» ծրագրի պատասխանատուները ուղերձ են տարածել, որով ներողամտությունն են հայցում Երևանի Սիրահարների այգու ոչ լիարժեք խնամքի և պահպանության համար:

«Սիրելի՛ երևանցիներ և հյուրեր, Ձեզանից շատերն են տարակուսած մոտենում Երևանի Սիրահարների այգու աշխատակիցներին՝ հարցնելով, թե ինչու այգին «առաջվա շքեղությունն ու շուքը չունի»։ Նկատել եք՝ մեր գեղեցիկ ջրվեժները գրեթե չեն աշխատում, ջրավազանները նախկին «միլիմետրանոց խստությամբ» չեն խնամվում կամ այգու տարածքում սկսել են նկատվել նաև ոչ շատ բարվոք սիզամարգեր ու ճեմուղիներ։ Այս ամենի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը։ Բանն այն է, որ 2008 թվականին վերաբացվելուց ի վեր Երևանի Սիրահարների այգու շահագործումն ու պահպանումն իրականացվում են Պողոսյան հիմնադրամի ու Երևանի քաղաքապետարանի միջոցներով։ Բայց, քանի որ Երևանի քաղաքապետարանը վերջին երկու տարիներին գրեթե կիսով չափ կրճատել է համաֆինանսավորման իր բաժինը, ուստի «Պողոսյան պարտեզների» ղեկավարությունն անցել է խնայողական ռեժիմի։ Ի դեպ, ֆինանսավորման այդ չափը չի փոխհատուցում նույնիսկ այգու աշխատակիցների աշխատավարձի ֆոնդը։ «Պողոսյան պարտեզների» անձնակազմը լիահույս է, որ թերևս համավարակով և հետպատերազմական խնայողական ռեժիմի պատճառով նվազեցված համաֆինանսավորումը կվերականգնվի 2022 թվականից։ Իսկ մինչ այդ, «Պողոսյան պարտեզների» թիմը կանի առավելագույնը, որպեսզի չիջեցնի մայրաքաղաքում հանրային կանաչ տարածքների պահպանության ու խնամքի՝ ավելի քանի տասը տարի առաջ սահմանած և դեռեւս անգերազանցելի նշաձողը։ Ձեզ ծառայելու պատրաստակամությամբ՝ «Պողոսյան պարտեզներ»»,- ասված է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը