Ներքին 7 ամիս առաջ - 19:58 23-11-2025

Ո՛չ ԶԱԳՍ-ով, ո՛չ էլ եկեղեցով ամուսնացած չես, ապօրինի զավակներ ունես, և դեռ մեղադրում ես Կաթողիկոսին. Տեր Երեմ

Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվ Տեր Եփրեմը բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին հաղորդում է Yerevan Today-ը։

«Նիկո՛լ, ներսում քո ժողովրդին հաղթում ես ուժով, դրսում՝ միայն կուզիկություն։ Ի՞նչ են քո պտուղները, դու ինքդ գիտես»։

«Միթե՞ տարիներ առաջ չէիր ճանաչում Կաթողիկոսին, ով իմիջիայլոց, պատերազմի պարտությունիցդ հետո քեզ Մայր Աթոռում համընդհանուր արարողակարգի մասնակից դարձրեց։ Ուրացա՛ր։ Ուզում ես ավելի լավի՞ն կարգել, գուցե վազգենին, աբրահամին, թե՝ հարամի՞ն։ Միթե՞ չգիտես, որ եկեղեցասեր, հայրենասեր և «մեղավոր», բայց ամենաանմեղ եպիսկոպոսները քո բանտում են»։

«Ինքդ ո՛չ ԶԱԳՍ-ով, ո՛չ էլ եկեղեցով ամուսնացած չես, փաստորեն, ապօրինի զավակներ ունես, և դեռ մեղադրում ես Կաթողիկոսին երիտասարդական մեղքերի մեջ»։

«Իր ժամանակի ամենահարգված Կաթողիկոս Վազգեն Ա, ով Գարեգին Բ-ին հոգևոր հայրն է եղել, ինքն է տեսել իր հոգևորականի՝ Գարեգին Երկրորդի դարձն ու ապաշխարությունը։ Եվ հետո միայն՝ ազգընտիր, այո՛ ազգընտիր Կաթողիկոս է դարձել մեր Վեհափառ Հայրապետը, կատարել է ամենաշեն եկեղեցական և հայրենասիրական գործեր: Ու դու որոշել ես փոխե՞լ նրան, որովհետև արդա՞ր ես»։

«Բանտարկում ես այլախոհներին, հալածում ես նրանց։ Դու էիր հակառակը քարոզում, երբ իշխանության էիր գալիս։ Կոստյումդ հարմա՞ր է։ Բանտարկի՛ր ընտանիքիդ անդամներին, նրանք էլ միշտ չէ, որ համախոհ են քեզ։ Բանտարկի՛ր բոլոր հայորդիներին, որ համակարծիք չեն քեզ հետ, բայց դարձյալ քո ընտանիքն են»

«Թուրքի հետ լեզու կարող ես գտնել, ով բռնաբարել է քո նախնիներին, իսկ խիզախ զավակներդ թշնամինե՞րդ են։ Քրիստոնյա սուրբերը նեղացածի հոգեբանություն չունեին, իսկ քո հետևորդները, մանավանդ կարգալույծ կամ կարգազանց հոգևորականները, զինվորականները, մտավորականները, նախկին իշխանավորները, բոլոր նրանք, որ քո նման նեղացածի հոգեբանություն ունեն, և միայն հաղթելու մոլուցք՝ իրենց նեղացրած ներքինների, հարազատների, ազգականների նկատմամբ, ոչ թե իսկական թշնամիների։ Ո՞վ է թիրախդ, ի՞նչ է ուզածդ, իբրև թե խաղաղությու՞ն, դու ինքդ խաղաղություն ունե՞ս քո մեջ։ Երնեկ խաղաղ լինեիր»։

«Ո՞ր երկիրն է իր ազգայինը մերժում, գուցե առերևույթ, բայց բոլորն էլ գիտեն, հարատևության հիմքը ազգայինն է միայն, միայն նեռն է համազգային քարոզում»

«2018 թվականին․․․ ի սկզբանե հոգևոր, անհայտ զգացումով գիտեի, որ աղետ է լինելու, ասում էի, զգուշացնում էի, թշնամանում էին միայն ինձ հետ, նույնիսկ ամենահարազատ մարդիկ։ Հիմա էլ, ցավոք, աղետի եմ սպասում, Աստված մի՛ արասցե»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը