Սպորտ 8 ամիս առաջ - 23:20 22-11-2025

Մտադիր եմ ցուցադրել հիասքանչ նոկաուտ. Արման Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը Դոհայում կայանալիք UFC Fight Night 265 մրցաշարի կշռման արարողությունից հետո հայտարարություն է արել։

Հայացքների մենամարտի ժամանակ հայ մարտիկը գլխով հարվածել է իր մրցակից, նորզելանդացի Դեն Հուկերի դեմքին։ «Մտադիր եմ ցուցադրել հիասքանչ նոկաուտ և ստանալ տիտղոսային մենամարտ»,- ասել է Արման Ծառուկյանը, հաղորդում է UFC-ի մամուլի ծառայությունը։

Արման Ծառուկյանը և Դեն Հուկերը կհանդիպեն նոյեմբերի 22-ին Կատարի մայրաքաղաքում։ Սպասվում է, որ հաղթողը կդառնա թեթև քաշային կարգի չեմպիոնության հավակնորդ։

29-ամյա հայ մարտիկը խառը մենամարտերում անցկացրել է 25 հանդիպում, տարել 22 հաղթանակ ու կրել 3 պարտություն։ 35-ամյա Դեն Հուկերն ունի 24 հաղթանակ և 12 պարտություն։

Քաթարում Արման Ծառուկյանին կաջակցեն Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը և մի շարք այլ մարզիկներ։ Արմանի անկյունում ներկա կգտնվի UFC-ի միջին քաշային կարգի գործող չեմպիոն Խամզատ Չիմաևը։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
10:43 Ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Լվովի բնակելի շենքերում. կան վիրավորներ