Հայաստանի հավաքականի հիասքանչ հաղթանակը Քարդիֆում. Ուելս - Հայաստան՝ 2:4
copy image url

Հայաստանի հավաքականի հիասքանչ հաղթանակը Քարդիֆում. Ուելս - Հայաստան՝ 2:4

Սպորտ 1 տարի առաջ - 00:41 17-06-2023
Եվրո-2024-ի ընտրական փուլի (D խումբ) 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Ուելսի ընտրանուն:

Մեր ազգային թիմը շքեղ հաղթանակ տարավ 4:2 հաշվով:

Տանտերերը 10-րդ րոպեին բացել են հաշիվը: 19-րդ րոպեին Լուկաս Սելարայանը հավասարեցրել է հաշիվը: Եւս 10 րոպե անց Հրանտ-Լեոն Ռանոսը առաջ է մղել Հայաստանի ընտրանուն: Խաղի 66-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանի հիանալի փոխանցումից հետո Ռանոսը ոչ պակաս գեղեցիկ գոլ է խփել՝ դառնալով դուբլի հեղինակ: 73-րդ րոպեին ուելսցիները կրճատել են հաշվի տարբերությունը, իսկ ընդամենը 2 րոպե անց դուբլի հեղինակ է դարձել նաև Սելարայանը՝ խփելով Հայաստանի հավաքականի 4-րդ գոլը:

Մեր ազգային թիմն ընտրական փուլում անդրանիկ հաղթանակը տարավ՝ վաստակելով 3 միավոր:

Ամենից շատ դիտված