Արտաքին 11 ամիս առաջ - 22:47 22-11-2025

Հնդկաստանը հակազդում է Թուրքիային՝ ամրապնդելով կապերը Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի հետ

Թուրքիան, ամենայն հավանականությամբ, խոչընդոտել է հնդկական բանակին AH-64E Apache վեց ուղղաթիռից բաղկացած երկրորդ խմբաքանակի մատակարարմանը։ 2020 թվականին պատվիրված և դեպի Հնդկաստան ուղևորվող բեռնատար ինքնաթիռը հանկարծակի հետ է շրջվել։

Անունը չնշած աղբյուրը EurAsian Times-ին հայտնել է, որ Ան-124-ը մեկ շաբաթ մնացել է Անգլիայում, նախքան ԱՄՆ վերադառնալը, քանի որ Թուրքիան հրաժարվել է օդային տարածքով անցնելու թույլտվություն տրամադրել ուղղաթիռներ տեղափոխող բեռնատար ինքնաթիռին։

Աղբյուրը դա բացատրել է «Հնդկաստանի և Թուրքիայի հարաբերությունների ներկայիս վիճակով»։

Հնդկաստանի և Թուրքիայի հարաբերությունները հասել են անկման նոր կետի 2025 թվականի մայիսին տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ Պակիստանի հետ Անկարայի բացահայտ դաշինքից հետո։ Թուրքիան ոչ միայն հրապարակավ դատապարտեց Հնդկաստանի հարվածները «Սինդուր» գործողության շրջանակում, որը սկսվել էր ի պատասխան Պահալգամի ահաբեկչությանը, այլև Իսլամաբադին ռազմական օգնություն տրամադրեց, այդ թվում՝ տասնյակ անօդաչու թռչող սարքեր։

Սարսափելի ահաբեկչություններից հետո Թուրքիայի կողմից Իսլամաբադին ցուցաբերած աննախադեպ դիվանագիտական, ռազմական և քարոզչական աջակցությունը յուղ լցրեց կրակի վրա՝ վատթարացնելով հարաբերությունները։

Սկզբում Հնդկաստանն արձագանքեց՝ արգելափակելով որոշ թուրքական ԶԼՄ-ների հաշիվները X-ում, որոնք, ըստ հաղորդումների, «կեղծ լուրեր» էին տարածում, և չեղարկելով «Չելեբի Էյրփորթ Սերվիսիզ» ընկերության անվտանգային հավատարմագրումը։ Ավելի ուշ հնդիկ առևտրային հարյուրավոր առաջատար գործիչներ հայտարարեցին դեպի Թուրքիա ճանապարհորդությունների, բիզնեսի և մշակութային փոխգործակցության լիակատար բոյկոտի մասին։

Բացի այդ, Հնդկաստանը հակազդում է Թուրքիային՝ ամրապնդելով կապերը նրա տարածաշրջանային մրցակիցների՝ Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի հետ։

Ամենից շատ դիտված

20:06 2000 կմ՝ հանուն անպատասխան սիրո․ հնդիկ բլոգերի տուն հասած տղամարդուն ծեծելով սպանել են
12:16 Արարատի մարզում 57-ամյա տղամարդու տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար
22:03 ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան
14:58 Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Nissan»-ում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին
22:28 Հորմուզի նեղուցի բացումը հնարավոր է միայն Իրանի պահանջների կատարման դեպքում․Արաղչի
19:54 Գների աճի դեմ ցույցերը Ֆրանսիայում ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով
10:21 ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, մենք կխլենք այն Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
21:35 Լևոն Աբրահամյանն ընտրվել է Նկարիչների միության նախագահ
22:59 Իրանում վարչակարգի հիմնարար փոփոխություն է տեղի ունեցել․ Թրամփ
20:34 TRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի․ Նիկոլ Փաշինյան