Ներքին Նրանց կարծիքով 10 ամիս առաջ - 20:30 22-11-2025

Ռուսներին պետք ա, որ իրանց հողերը վերցնեն․ ռուս-ուկրաինական պատերազմը դեռ չի ավարտվի․ հարցում

Օրերս Վաշինգտոնը ներկայացրել է Ուկրաինայում խաղաղության նախագիծ, որը, ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, մշակվել է Մոսկվայի հետ:

28 կետից բաղկացած ծրագրով Ուկրաինան պետք է հրաժարվի իր արևելյան շրջաններից՝ Վաշինգտոնի անվտանգության երաշխիքների դիմաց, կրճատի զինված ուժերի թիվը, հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից առնվազն մի քանի տարով։

Զելենսկին նշել է, որ պատրաստ է փաստաթղթի շուրջ աշխատել գործընկերների հետ: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Ուկրաինայի նախագահը և Դոնալդ Թրամփը կքննարկեն խաղաղության նախագիծը:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հեռախոսային բանակցություններից հետո էլ Զելենսկին հայտարարել է, որ համաձայնել է «խորհրդատվական մակարդակով աշխատել Ամերիկայի և Եվրոպայի հետ»՝ հստակեցնելու ամերիկյան ծրագրի մանրամասները։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի՞»։

Հարցվածների մի մասը նշեց, որ պատերազմը չի ավարտվի, քանի որ Ռուսաստանը դեռ տարածքներ ունի վերցնելու, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։

«Երևի չէ, ռուսներին պետք ա, որ իրանց հողերը վերցնեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ եթե մեծ խաղացողները ցանկանան, ապա կավարտվի։

«Չեմ կարող ասել, չգիտեմ, եթե բարձր խաղացողները որոշեն՝ կավարտվի, բայց երբ չեմ կարող ասել»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ չի ավարտվի դեռ։

«Ոչ, չեք զգում կառավարվող քաոս ա տիրում աշխարհում։ Չեք զգում, որ ոչ մի բանի մեջ տրամաբանություն չկա միջազգային առումով»,- ասաց նա։

«Այո շուտով կավարտվի, քանի որ Ամերիկայի ուժն է իրենց վրա ազդում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան