Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:54 02-05-2025

Իսրայելը հարվածել է Սիրիային, Ուկրաինայում պատերազմը շուտ չի ավարտվի․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մայիսի 2-ի միջազգային կարևոր լուրերը:

Իսրայելական կործանիչներն այսօր առավոտյան հարվածներ են հասցրել Դամասկոսում գտնվող նախագահական պալատի մերձակա շրջանների վրա:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի խոսքով՝ օդային հարձակման նպատակը վերջին օրերին Սիրիայում մահացու բռնությունների թիրախում հայտնված դրուզ կրոնական փոքրամասնությանը պաշտպանելն է։
Իսրայելի հարվածների հետևանքով տուժածների մասին առայժմ չի հաղորդվել: Նեթանյահուի պնդմամբ՝ հարվածը եղել է «հստակ ուղերձ սիրիական ռեժիմին» առ այն, որ Իսրայելը «թույլ չի տա, որպեսզի Դամասկոսի հարավից ուժեր տեղակայվեն կամ ինչ-որ սպառնալիքներ դրուզների համայնքի համար»։
Սիրիայի նախագահի աշխատակազմը դատապարտել է հարվածը և այն որակել «Սիրիայի պետական ինստիտուտների և ինքնիշխանության դեմ ուղղված լուրջ սրացում»։
Մեծ Բրիտանիայում տեղակայված Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տվյալներով՝ այս շաբաթ առնվազն 70 դրուզ է սպանվել Սիրիայի տարբեր բնակավայրերում՝ անվտանգության ծառայության աշխատակիցների հետ զինված բախումների ընթացքում։
Աշխարհում մոտ մեկ միլիոն դրուզների կեսից ավելին բնակվում է Սիրիայում, հիմնականում հարավային Սուեյդա նահանգում և Դամասկոսի որոշ արվարձաններում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ն ԱՄՆ-ում հռչակել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օր։
Թրամփն ասել է, որ Միացյալ Նահանգները «շատ ավելին է արել, քան մյուս երկրները»՝ հաղթելու համար։
«Մեր դաշնակիցներից և ընկերներից շատերը նշում են մայիսի 8-ը որպես հաղթանակի օր, բայց մենք ավելին ենք արել, քան ցանկացած այլ երկիր՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթակի հասնելու համար», - TruthSocial-ում գրել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը նոյեմբերի 11-ն էլ հռչակել է Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակի օր։
«Մենք հաղթեցինք երկու պատերազմներում էլ։ Ոչ ոք մեզ մոտ չէր ուժով, քաջությամբ կամ ռազմական հմտությամբ, բայց մենք դա երբեք չենք նշել, որովհետև չունեինք առաջնորդներ, ովքեր գիտեին, թե ինչպես դա անել: Մենք պատրաստվում ենք նորից սկսել տոնել մեր հաղթանակները», - գրել է Թրամփը։
Միացյալ Նահանգները Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ ներքաշվեց 1941 թվականի դեկտեմբերի 7-ին, երբ ճապոնական նավատորմը հարձակվեց Փերլ Հարբորում գտնվող ամերիկյան ռազմածովային բազայի վրա: Գործողությունն ավարտվել են 1944-ի օգոստոսի 31-ին՝ Ֆրանսիայի հյուսիսարևմտյան հատվածի ազատագրմամբ։ Իսկ Երկրորդ համաշխարհայինում ԱՄՆ-ն օգնել է իր դաշնակիցներին զինամթերքով, տանկերով, ինքնաթիռներով, բեռնատարներով, ինչպես նաև սննդով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ