Ներքին 10 ամիս առաջ - 18:35 22-11-2025

Ղազախստանի էկոնոմիկայի նախարարը դժգոհ է «Զվարթնոց»-ի գներից. տնտեսագետի արձագանքը

Երեկ Ղազախստանի էկոնոմիկայի նախարարը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանի գների մասին՝ բողոքելով դրանց բարձր լինելուց։ Էկոնոմիկայի նախարար Սերիկ Ջումանգարինը լրագրողներին ասել է, որ Ղազախստանը ուսումնասիրում է Հայաստանի հետ օդային հաղորդակցությունը վերսկսելու հնարավորությունը։

Պաշտոնյայի խոսքով՝ հիմնական խնդիրներից մեկը Երևանի օդանավակայանում ծառայությունների բարձր արժեքն է։ Նա նշել է, որ սպասարկման վճարը կազմում է մոտ 65 դոլար մեկ ուղևորի համար և 1248 դոլար՝ ավիացիոն վառելիքի մեկ տոննայի համար։

«Այս պահին քննարկվում է, թե ինչպես կարելի է դա ինչ–որ կերպ սուբսիդավորել։ Այս պայմաններում և՛ SCAT-ը, և՛ FlyArystan-ը պատրաստ են չվերթներ սկսել»,– ասել է Ջումանգարինը։

Այս մասին Oragir.News –ը զրուցեց տնտեսագետ Հրայր Կամենդատյանի հետ, ով նշեց, որ պաշտոնյայի հայտարարությունը իր մեջ ճշմարտության տարրեր ունի։

«Ղազախ պաշտոնյայի ասածը իր մեջ ճշմարտության տարրեր պարունակում է, որովհետև «Զվարթնոցում» ամեն ինչի գինը բավականին բարձր է։ Սպասարկումը, վառելիքի տրամադրումը, օդանավակայանի հետ կապված մնացած ամեն ինչը «Զվարթնոցում» բազմակի անգամ թանկ է»։

Մեր հարցին՝ արդյոք սա իշխանությունների կողմից միտված քայլ չէ «Զվարթնոցը» պետականացնելու համար, տնտեսագետը պատասխանեց.

«Ինչ վերաբերում է հնարավոր վտանգին, որ կարող են վերցնել այն իրենց ենթակայության տակ, խնդիրն այն է, որ Զվարթնոցի սեփականատերը կամ Էռնակյանի անունից հանդես եկող տնօրենները երբեք որևէ քաղաքական դերակատարում չեն ունեցել։ Նրանք քաղաքական առումով ոչ մի հարցի Հայաստանում չեն խառնվել։

Այդ իմաստով՝ խլելու, սեփականությունը վերցնելու կամ իբր թե պետականացնելու խնդիր չի կարող առաջանալ, որովհետև այդ մարդիկ քաղաքականապես լոյալ, չեզոք մարդիկ են։ Մեր երկրում, ընդհանրապես, տնտեսական ցանկացած գործընթաց գտնվում է պրեսինգի տակ։ Չնայած, դատելով այս իշխանությունների ընչաքաղց, խաբեբա, ուրիշի սեփականության վրա աչք դնող, ենթադրենք՝ մարդուն 7–8 ամիս կալանավորող բնույթից, ամեն ինչ կարելի է սպասել»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ