Կառավարությունը տեղյա՞կ չէ բնակարանների գներից, թե՞ միտումնավոր տապալում է արցախցիների բնակծրագիրը
copy image url

Կառավարությունը տեղյա՞կ չէ բնակարանների գներից, թե՞ միտումնավոր տապալում է արցախցիների բնակծրագիրը

Ներքին 10 ամիս առաջ - 13:30 25-05-2024
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Պետրոս Ղազարյանի տաղավարում խոսել է կառավարության կողմից հաստատված բնակապահովման ծրագրից, որը նախատեսված է կիրառել Արցախից տեղահանված «քույր-եղբայրների» նկատմամբ։

Մասնավորապես անցնելով բնակարանների գներին, Խաչատրյանը հայտնել է, որ ուսումնասիրել են մարզերում բնակարանների արժեքները։

Փախվարչապետ Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2023 թվականի աշնան դրությամբ Հանրապետության բնակավայրերում պատրաստի բնակարանների 1 քմ-ի արժեքը 200 հազար դրամից էլ քիչ է։ Այս չափորոշիչը չի վերաբերում միայն Դիլիջանին, Երևանին, Աբովյանին ու Ծաղկաձորին։ Այնտեղ 1 քմ-ի գինը 200 հազար դրամից բարձր է, ասում է փոխվարչապետը։

Տիգրան Խաչատրյանի հայտարարությունները՝ կապված բնակարանների գների հետ ՀՀ ամբողջ տարածքում (ի բաց առյալ Երևանը և մյուս 3 քաղաքները – հեղ․), ելնելով այդօրինակ մատչելիության մասին մեր անտեղյակությունից, անկեղծ հետաքրքրել են մեզ և մղել ուսումնասիրության կատարման։

Ուսումնասիրություններն իրականացրել ենք հայտարարությունների հանրաճանաչ list.am կայքում, ընտրելով վերը նշված 4 քաղաքից բացի այլ բնակավայրեր, հիմնականում քաղաքային, քանի որ Արցախից տեղահանվածների կեսից ավելին քաղաքաբնակ էր, և ըստ ամենայնի՝ նրանք կընտրեն քաղաքներում բնակարան ձեռք բերելու տարբերակը։

Եվ այսպես, սահմանամերձ Գորիս քաղաքում 3 սենյականոց վերանորոգված բնակարանն արժե 30 մլն դրամ։ Նույն կարգի բնակարանն Իջևանում արժե 75 հազար ԱՄՆ դոլար կամ 29 մլն 250 հազար դրամ։ 4 սենյականոց մասնակի վերանորոգված բնակարանը Եղեգնաձորում արժե 35 մլն դրամ։

Սրանք այն բնակավայրերն են, որտեղ տրվում է մեկ շնչի դիմաց 4 կամ 5 մլն դրամ։ Եթե հաշվենք, օրինակ, Իջևանի 3 սենյականոց բնակարանի մոդելով, ապա այնտեղ կարող է բնակվել 5-6 հոգուց կազմված ընտանիք, որին առավելագույնը տրվում է 24 մլն դրամ։ Այսպիսով, Իջևանը, որտեղ կառավարությունը փոխվարչապետի խոսքով ներդրումներ է կատարում և արցախցիներին պարտադրում, ըստ իր հաստատած բնակավայրերի ցանկերի, գնալ և այնտեղ գնել բնակարան, 6 հոգուց կազմված ընտանիքն ունի նվազագույնը 5 մլն դրամի դեֆիցիտ։

Անդրադառնանք 3 մլն տալու դեպքում առաջացող խնդիրներին։ Օրինակ, Երևանի Խանջյան փողոցում վաճառվող վերանորոգված բնակարանն արժե 86 հազար ԱՄՆ դոլար կամ 33 մլն 500 հազար դրամ։ Այս բնակարանում նույնպես կբնակվի 6 հոգուց կազմված ընտանիք, որին տրվում է արդեն, ինչպես ասացինք, 3-ական մլն դրամ՝ 18 մլն դրամ ընդհանուր առմամբ։ Այս տան դեպքում ընտանիքն ունի արդեն ավելի քան 15 մլն դրամի դեֆիցիտ։

Փոխվարչապետը բարի լուր է ասում՝ հնարավոր է բնակարանի արժեքի բարձր լինելու դեպքում պակասող գումարն ստանալ հիպոթեքային վարկավորմամբ։

Շատ լավ, բայց ցանկացած բանկ, որը համագործակցում է պետական ծրագրերի համաֆինանսավորմանը, կառաջադրի բարձր աշխատավարձի պայման, որովհետև պարզ է, որ ցանկանում է ոչ միայն վերադարձնել հիպոթեքային վարկը, այլ նաև շահույթ ունենալ։ Կա՞ արդյոք, Տիգրան Խաչատրյանի հայտարարած՝ ՀՀ-ում գրանցված աշխատավարձ ստացող 16 հազար արցախցիների թվում այնպիսի անձնավորություն, որը կբավարարի բանկի՝ օրինակ ամսական մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստանալու պահանջը։ Այդ միլիոնի շրջանակներում չէ՞ որ նախատեսվում է ամսական, պայմանական ասած, 250 հազար դրամի վարկային մարում։

Դժվար է ասել, ՀՀ-ում կա՞ նման կերպով երջանիկ ապրող շարքային արցախցի։ Բոլոր դեպքերում խիստ մոտավոր հաշվարկը ցույց է տալիս, որ թե՛ մարզերում, թե՛ Երևանում կամ մյուս 3 քաղաքներում բնակարան ձեռք բերելու համար կառավարության ներկայացուցչի հայտարարած գումարները ոչ թե «ավելի քան բավարար» են, այլ ավելի քան քիչ։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին