Ներքին 11 ամիս առաջ - 19:20 21-11-2025

Քննարկվել են Հայաստանի և Անգոլայի միջև երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները


Նոյեմբերի 19-ին Կիգալիում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 46-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Անգոլայի արտաքին գործերի պետքարտուղար Էսմերալդա Մենդոնսային:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Անգոլայի միջև երկկողմ համագործակցության ընդլայնման և քաղաքական երկխոսության խթանման հեռանկարների շուրջ: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցությանը, այդ թվում` առևտրատնտեսական, կրթական, թվայնացման, նորարարական և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում:

Կարևորվել է բազմակողմ հարթակների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև համագործակցության խորացումը:

Կողմերը քննարկել են նաև 2026թ. Երևանում հյուրընկալվելիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները և դրա շրջանակներում հնարավոր համագործակցության ուղղությունները:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին