Ներքին 11 ամիս առաջ - 13:00 20-11-2025

Ամփոփված չի, թվեր չեմ կարող ասել. ՔՊ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար 1,5 մլն դրամ վճարողներ կա՞ն

«Դեռ ամփոփված չի էդ ամեն ինչը, դրա համար մոտավոր թիվ էլ չեմ կարող ասել։ Հա, իհարկե՛ դիմողներ կան»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ նույնանուն խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե մինչ այս պահը քանի՞ անկուսակցական է դիմել ՔՊԿ նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար և վճարել պահանջվող 1.5մլն դրամը։

Նշենք, որ շաբաթներ առաջ ՔՊԿ աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը լրատվականներից մեկի հետ զրույցում նշել էր, որ դեռևս ոչ մի անկուսակցական չի դիմել կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար։

Հիշեցնենք՝ ՔՊԿ-ն հոկտեմբերի 30-ին հայտնել էր 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցության նախընտրական ցուցակը ձևավորելու գործընթացի մեկնարկի մասին։ Ըստ հայտարարության՝ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները կարող են ինքնառաջադրվել 2025 թվականի նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը ներառյալ։

«Գրանցված թեկնածուները մինչև 2026թ․ փետրվարի 5–ը ներառյալ պետք է վճարեն առաջադրման վճար, ՔՊ անդամները 500 հազար դրամ, ՔՊ անդամ չհանդիսացող անձինք՝ 1 միլիոն 500 հազար դրամ»,- հայտնել էր կառավարող ուժը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է