Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հարգելի՛ պատվիրակներ, տեղեկացնում եմ, որ առաջադրվել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար:
Հայցում եմ ձեր վստահության քվեն՝ շարունակելու ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու մեր ժողովրդին»,- գրել է նա: