Ուղիղ եթեր
Արտաքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 21:58 14-11-2025

Աշխարհը 5 րոպեում. Զելենսկին շնորհակալ է Ալիևին, Գերմանիայի դեսպանը մասնակցում է ցույցերի

Oragir.News-ը ամփոփ ներկայացնում է նոյեմբերի 14-ի միջազգային կարևոր լուրերը:

Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ և շնորհակալություն հայտնել Ադրբեջանի աջակցության և ցավակցությունների համար: Նա նշել է, որ երեկ գիշեր Ռուսաստանը Ուկրաինայի դեմ հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր և բալիստիկ հրթիռներ է օգտագործել: Ցավոք, ավերածություններ և վնասներ են եղել, այդ թվում՝ Ադրբեջանի դեսպանատանը: Զելենսկին ընդգծել է, որ Ալիևը դատապարտել է հարվածը և նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռուսները թիրախավորում են դեսպանատան շենքը և Ադրբեջանի հետ կապված այլ օբյեկտներ: «Մենք նաև քննարկել ենք երկկողմ հարաբերությունները և գործընկերության զարգացումը։ Այժմ կանաչ լույս է բացվում համագործակցության բոլոր ոլորտների համար։ Ներուժը մեծ է, և մենք մտադիր ենք այն իրացնել», - նշել է Զելենսկին։

Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, նրան բողոքի նոտա են հանձնել, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հանդիպման ընթացքում կտրուկ բողոք է հայտնվել այն փաստի կապակցությամբ, որ նոյեմբերի 14-ին, ժամը 1:00-ի սահմաններում, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով, «Իսկանդեր» հրթիռներից մեկն ընկել է դեսպանատան տարածքում, ինչի պատճառով էլ նոտա է ուղարկվել։ Նշվել է, որ վերջին պայթյունը ամբողջությամբ ոչնչացրել է դեսպանատան ցանկապատի մի մասը, վնասել կառույցները, ծառայողական մեքենաները, վարչական շենքը և դեսպանատան հյուպատոսական բաժինը, ինչպես նաև զգալի վնաս է հասցրել դիվանագիտական ներկայացուցչության տարածքին: Բարեբախտաբար, այս հարձակումը մարդկային զոհերի չի պատճառ դարձել: Հիշեցվել է, որ նմանատիպ հրթիռային հարձակումներ, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, տեղի են ունեցել նախկինում։ Մասնավորապես, նշվել է, որ 2022 թվականի մարտի 10-ին ավիահարվածի հետևանքով Խարկովում գտնվող Ադրբեջանի հյուպատոսության շենքին լուրջ վնաս է հասցվել։

Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը, որը մի քանի օր առաջ վերադարձել էր Թբիլիսի՝ հետ կանչվելուց հետո, կրկին մասնակցել է Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած հակակառավարական հանրահավաքին՝ այդպիսով խախտելով երկրի ներքաղաքական գործերին չմիջամտելու սկզբունքը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին՝ ТАСС-ի փոխանցմամբ։ Ավելի վաղ քաղաքացիական ակտիվիստ Մամուկա Ցուցկիրիձեն Facebook-ում հրապարակել էր իր և Գերմանիայի դեսպանի լուսանկարը Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած հանրահավաքից։ Նա հայտարարել էր, որ գերմանացի դիվանագետը համերաշխություն է հայտնել ցուցարարներին։ Ֆիշերը հոկտեմբերի 19-ին հետ է կանչվել խորհրդակցությունների՝ վրացական կողմի դիրքորոշման պատճառով։ Ինչպես այն ժամանակ հայտարարել էր Գերմանիայի ԱԳՆ-ն, Վրաստանի ղեկավարությունը քարոզչություն էր իրականացնում ԵՄ-ի, Գերմանիայի և անձամբ Գերմանիայի դեսպանի դեմ, ինչի արդյունքում որոշվել է նրան հետ կանչել։ Նոյեմբերի 6-ին Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դեսպանը վերադարձել է Թբիլիսիում իր պաշտոնին։ Հիշեցնենք, որ հոկտեմբերին Վրաստանի վարչապետը չեղարկել էր ԵԱՀԿ-ի նախագահ և Էստոնիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ նախապես ծրագրավորված հանդիպումը՝ Թբլիլիսիում հակակառավարական ցույցերին նրա մասնակցության պատճառով:

BBC հեռուստաալիքը պաշտոնապես ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, սակայն մերժել է նրա փոխհատուցման պահանջները, հաղորդում է BBC-ն: Միջադեպը ծագել է անցյալ տարվա «Պանորամա» հաղորդման դրվագից, որում ցուցադրվել էր Թրամփի 2021 թվականի հունվարի 6-ի ելույթի մոնտաժված կադրերը՝ ստեղծելով տպավորություն, որ նա ուղղակիորեն կոչ էր անում իր կողմնակիցներին գրոհել Կապիտոլիումը։ BBC-ի նախագահ Սամիր Շահը խոստովանել է, որ մոնտաժը ստեղծել է բռնության ուղղակի կոչի կեղծ տպավորություն և անձնական նամակ է ուղարկել Սպիտակ տուն: Կորպորացիան հայտարարել է, որ 2024 թվականի ծրագիրն այլևս չի հեռարձակի: Սկանդալը հանգեցրել է գլխավոր տնօրեն Թիմ Դեյվիի և լրատվական բաժնի ղեկավար Դեբորա Թըրնեսի հրաժարականին: BBC հեռուստաալիքը պաշտոնապես ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, սակայն մերժել է նրա փոխհատուցման պահանջները, հաղորդում է BBC-ն: Միջադեպը ծագել է անցյալ տարվա «Պանորամա» հաղորդման դրվագից, որում ցուցադրվել էր Թրամփի 2021 թվականի հունվարի 6-ի ելույթի մոնտաժված կադրերը՝ ստեղծելով տպավորություն, որ նա ուղղակիորեն կոչ էր անում իր կողմնակիցներին գրոհել Կապիտոլիումը։ BBC-ի նախագահ Սամիր Շահը խոստովանել է, որ մոնտաժը ստեղծել է բռնության ուղղակի կոչի կեղծ տպավորություն և անձնական նամակ է ուղարկել Սպիտակ տուն: Կորպորացիան հայտարարել է, որ 2024 թվականի ծրագիրն այլևս չի հեռարձակի: Սկանդալը հանգեցրել է գլխավոր տնօրեն Թիմ Դեյվիի և լրատվական բաժնի ղեկավար Դեբորա Թըրնեսի հրաժարականին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք