Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 3 օր առաջ - 21:28 14-11-2025

Գագիկ Ծառուկյանը անձամբ է երաշխավորում Ուսանողության միջազգային տոնին ընդառաջ հայտարարված մրցույթի բաց ու արդար ընթացքը. Իվետա Տոնոյան

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության համակարգող Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Սիրելի՛ ընկերներ,
Շարունակում եմ այս ձևաչափով պարբերաբար ամփոփել մեր թիմի կողմից իրականացվող նախաձեռնությունները և ընթացիկ աշխատանքները։

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Ուսանողության միջազգային տոնին ընդառաջ հայտարարված մրցույթը շարունակում է մնալ հետաքրքրության կենտրոնում։ Հայաստանի տարբեր համայնքներից և արտասահմանից ստանում ենք հարյուրավոր հայտեր՝ ուշագրավ առաջարկներով ու նախագծերով։

Միաժամանակ ուզում եմ ընդգծել կարևոր մի հանգամանք․ երիտասարդները հաճախ հարցնում են՝ արդյոք մրցույթը լինելո՞ւ է արդար։ Եվ այդ հարցը լիովին բնական է, որովհետև երիտասարդ սերունդը տարիների ընթացքում բազմիցս բախվել է անարդարության տարբեր դրսևորումների։

Գագիկ Ծառուկյանը, հավատարիմ մնալով իր խոսքին, անձամբ է երաշխավորում մրցույթի բաց ու արդար ընթացքը։ Հենց այդ նպատակով ձևավորվում է ծանրակշիռ, պրոֆեսիոնալ և անկախ հանձնաժողով, որի անդամները կուսումնասիրեն բոլոր հայտերը և կընտրեն լավագույն առաջարկները։ Վստահեցնում եմ՝ բոլոր արժեքավոր ու հեռանկարային գաղափարները ներառվելու են «Առաջարկ Հայաստանին» ծրագրում։

Կամավորների հոսքը դեպի Հատիս լեռ

Շարունակվում է կամավորների ամենօրյա հոսքը դեպի Հատիս լեռ՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայր։ Տարբեր համայնքներից, ոլորտներից ու տարիքային խմբերից մարդիկ միանում են աշխատանքներին՝ իրենց ներդրումն ունենալու այս կարևոր նախագծում։

Մարզային այցելություններ և հանդիպումներ

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում իրականացվում են ակտիվ մարզային այցելություններ։ Թիմի անդամները մասնակցում են բազմամարդ հանդիպումների՝ հեռու և մոտիկ համայնքների բնակիչների հետ։ Գրանցվում է սպասվածից ավելի բարձր ակտիվություն։ Այս ծրագիրն իսկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ մարդկանց համախմբում է իր վերկուսակցական գաղափարով։ Մեր թիմակիցները մարզերի բնակիչներին լսում են, գույքագրում խնդիրները, հավաքագրում առաջարկները, որպեսզի դրանք այնուհետև ներկայացվեն «Առաջարկ Հայաստանին» ծրագրին՝ հետագա քննարկման համար։

Շնորհակալություն բոլորին ակտիվ մասնակցության, ներգրավվածության և վստահության համար։ Շարունակելու ենք աշխատել առավել ակտիվ, հետևողական ու պատասխանատու»:

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
20:12 Ինձ ընտրեք, խոստանում եմ՝ 2 հատ վիլա կառնեմ, քաղաքի ամենալավ ավտոն էլ կքշեմ. քաղաքացի
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
21:44 Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր
21:13 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 30-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել գազատար խողովակին
20:18 Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ «Մալաթիա մոլ»-ի դիմաց բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի
20:59 Գործող վարչախումբը գաղափարապես սնանկ է, ռեսուրսով՝ հարուստ, բայց ռեպրեսիվ, հուսահատվել չկա՛, պետք է անել ավելին
20:40 Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում․ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից
20:30 Փաշինյանն Աստված չունի․ ինքը շատ փոքր ա, որ Մայր Աթոռին տիրանա․ հարցում
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ