Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 19:14 11-11-2025

Գործարկվել է աշխատանքային պայմանագրերի թվային համակարգը

2025 թվականի ընթացքում կամավորության սկզբունքով, իսկ 2026 թվականի հունվարից արդեն աշխատանքի ընդունման կամ աշխատանքից ազատման բոլոր դեպքերում գործատուների և աշխատողների համար պարտադիր կկիրառվեն էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերը։

Այսինքն, եկող տարվանից բացառապես թվային հարթակով է իրականացվելու աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը։

Էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի հետ կապված բոլոր գործառույթները գործատուներն իրականացնում են «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով։ Թվային համակարգը գործատուներին հնարավորություն է տալիս ստեղծել և էլեկտրոնային ստորագրել աշխատանքային պայմանագրերը, աշխատանքի ընդունման և աշխատանքային պայմանագրի լուծման հրամանները, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերում կատարվող փոփոխությունները կամ լրացումները։

Միաժամանակ, համակարգում հնարավոր է խմբագրել, չեղարկել և որոնել ցանկացած փաստաթուղթ, իսկ փաստաթղթերը ստորագրելուց հետո՝ ստանալ էլեկտրոնային ծանուցումներ։

Համակարգում նախատեսված են նաև պարտադիր դաշտեր, որոնք գործատուն պարտավոր է լրացնել քաղաքացուն աշխատանքի ընդունելիս, իսկ չլրացնելու դեպքում՝ համակարգն ինքնաշխատ հուշում է սխալի մասին։

Թվային համակարգից աշխատողները կարող են օգտվել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի» միջոցով՝ մուտք գործելով նոր ստեղծված «Աշխատանքային պայմանագրեր» բաժինը։ Հարթակից օգվելու համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն, որով էլ հնարավոր կլինի մուտք գործել համակարգ, դիտել իրենց հետ կնքված պայմանագրերը, աշխատանքի ընդունման և աշխատանքային պայմանագիրը լուծելու հրամաններն ու աշխատանքային համաձայնագրերը, էլեկտրոնային եղանակով ստորագրել այդ փաստաթղթերը և ստանալ ծանուցումներ։

Աշխատանքային պայմանագրերի թվային համակարգը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Ի դեպ, եթե նոր ընդունվող աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերի կնքումն էլեկտրոնային եղանակով պարտադիր է լինելու հաջորդ տարվանից, ապա այն աշխատակիցների պայմանագրերը, որոնք դեռևս թվային չեն, գործատուները 2026 թվականի հունվարի 1-ից կպարտավորվեն տասներկուամսյա ժամկետում դրանք մուտքագրել համակարգ, իսկ աշխատողները պետք է պարզապես էլեկտրոնային ստորագրությամբ հաստատեն թվային պայմանագիրը։

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում

Ձեզ գուցե հետաքրքրի