Ներքին 8 ամիս առաջ - 14:31 11-11-2025

Մինչ գիշերը մարդիկ քնած են եղել, InecoBank-ը կրկնակի գումարներ է գանձել հաճախորդների քարտային հաշիվներից

Ֆլորա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՈՒՇԱԴԻՐ ԵՂԵՔ, ՏԱՐԱԾԵՔ

Մինչ գիշերը մարդիկ քնած են, պարզվում ա, որ InecoBank-ը շարունակում է ակտիվ աշխատել ու կրկնակի գումարներ գանձել հաճախորդների քարտային հաշիվներից:

Կրինօրինակել են ձեր նախորդ օրերի գնումները, ու, եթե ամսաթվին ու ժամին ուշադիր չլինեք կարող եք ենթադրել, որ դա ձեր գնումն է, մինչդեռ դուք դրա համար օրեր առաջ արդեն վճարել եք:

Եթե թոշակառու հարազատներ ունեք, ովքեր այս բանկի քարտապան են, օգնեք ստուգեն քարտային հաշիվը:
Ես գրել եմ իրենց, գնացել են հայտս ուսումնասիրեն:

Թե՞ ինչ կա այդտեղ ուսումնասիրելու, եթե գիտեք, որ նման բաներ են եղել ու ես չէ միայն, որ ահազանգել եմ: Այն մարդիկ ովքեր 2 ժամ առաջ են պարզել, որ քարտի վրա գումար չկա աշխատանքի հասնելու, նրանց արդեն գրել եք, որ իբր ծրագրային խդիր ա: Հիմա իմ հայտը ի՞նչ մի նոր առանձնահատկություն ունի:

ԵՍ ՍԱ ՈՐԱԿՈՒՄ ԵՄ ՈՊԵՍ ԹԱԼԱՆ, որի մի մասը կմարսվի, քանի որ տարեցների մի զգալի մաս իր օնլայն հաշիվները չի կարողանում ստուգել, ստուգելու դեպքում էլ պիտի ռոբոտի հետ շփվի գրավոր մի ահագին, ասի խնդիրը, որ վերջինս «մասնագետին» փոխանցի:

֊֊֊֊֊֊

Հ.Գ. Առավաոտ վաղ տեղեկացված լինելով այս մասին, կարելի էր պատասխանատու գտնվել ու իրենց հավելվածով օրինակ տեղեկացնել հաճախորդներին որ օրինակ խնդիր է եղել, հայցում են ներողամտությունը և կշտկեն կամ եսիմ էն ինչ...»։

Ի պատասխան ահազանգերի, InecoBank-ից պարզաբանել են՝ ինչու է գումար գանձվել.

«Հարգելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ բանկում ընթացող պրոցեսինգային համակարգերի բարելավման աշխատանքների ընթացքում սահմանափակ քանակի քարտային գործարքներ տեխնիկական պատճառներով սխալմամբ կատարվել են կրկնակի գումարով։ Կցանկանանք ընդգծել, որ հաճախորդները որևէ ֆինանսական կորուստ չեն կրել․ գումարները պարզապես ժամանակավոր սառեցվել են նշված բարելավման աշխատանքների ընթացքում։

Խնդիրը նույնականացվել է և գտնվում է շտկման փուլում։ Կրկնօրինակ գումարները ավտոմատ կերպով կվերադարձվեն հաշիվներին առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Ձեր կողմից որևէ լրացուցիչ գործողություն անհրաժեշտ չէ։ Ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարության համար և գնահատում ենք ձեր վստահությունն ու ըմբռնումը»,-ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ