Երևան +10°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:16 09-01-2023

Inecobank-ը հաճախորդի վարկի գաղտնի տվյալներն ուղարկել է այլ քաղաքացու

Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Մկրչյանի փոխանցմամբ Inecobank-ը հասարակ էլեկտրոնային փոստի վերիֆիկացիա նույնիսկ չունի ու իգական սեռի հաճախորդի վարկի գաղտնի տվյալները ուղարկում է հաճախորդ չհանդիսացող արական սեռի քաղաքացու:



«Նոր սկսվող տարում որոշեցի էլեկտրոնային փոստս ստուգել ու սովորականի նման իմ էլ. փոստով նոր ԱՊՊԱ պայմանագիր են կնքել, Armeconombank-ը ուրիշ Արմեն Մկրտչյանի քաղվածքներն ա ինձ ուղարկել, բայց Inecobank CJSC-ը գերազանցեց բոլորին։ Գոնե մնացածի դեպքում անուն ազգանունը համընկնում էր, Ինեկոբանկը բռնել Նարինե Մկրտչյանի վարկային քաղվածքը ուղարկել ա Արմեն Մկրտչյանին:

Inecobank CJSC ջան, հիմա ձեզ ոնց վստահենք, որ հասարակ էլեկտրոնային փոստի վերիֆիկացիա նույնիսկ չունեք ու իգական սեռի ձեր հաճախորդի վարկի գաղտնի տվյալները ուղարկում եք ձեր հաճախորդ չհանդիսացող արական սեռի քաղաքացու:

Ի դեպ, էնօրը պարզվեց սև ցուցակում եմ, հիմա չգիտեմ սխալմունք է, թե իմ վիրտուալ կլոններից մեկն ա սև ցուցակում»,- գրել է Արմեն Մկրտչյանը։