Ներքին 8 ամիս առաջ - 21:33 08-11-2025

Եթե չի կարելի «մարտունակ բանակ» ասել, գուցե չի կարելի նաև, որ այդ ռոբոտը հաչա՞

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը տելեգրամում գրում է

«Ադրբեջանի «շքերթի» մասին խոսելու շատ բան կա մի կողմից, եւ ըստ էության խոսքերն ավելորդ են թվում մյուս կողմից, որովհետեւ թե շքերթի անտուրաժը՝ Էրդողանի ու Շարիֆի մասնակցությամբ (բացակայում է թերեւս Նաթանյահուն), թե Ալիեւի հռետորաբանությունը ընդհանրապես՝ ինքնին խոսուն են:

Տխուր խորհրդանշականությամբ, Ադրբեջանի այդ ռազմական ցուցադրության ֆոնին Հայաստանի վարչապետը հայ հանրությանն է ներկայացնում «Հայաստանի զինվորների նոր ընկերոջը»՝ ինչ որ «չորքոտանի ռոբոտի», եւ կոչ անում քաղաքացիներին հիսուն հոգանոց խմբեր կազմել, որպեսզի նրանց տանի եւ ցույց տա նոր դիրքային ինժեներիան եւ սպառազինությունը:

Մարդը, որ պատերազմի ժամանակ քաղաքացիներին կոչ էր անում հանդերձանք «ճարել» ու կամավորական խմբեր կազմել պատերազմ գնալու համար՝ այդ ընթացքում փաստորեն լավ իմանալով, որ պատերազմն էլ գնում է դեպի անփառունակ պարտություն, այժմ կոչ է անում կազմել 50 հոգանոց խմբեր, որպեսզի նրանց ցույց տա դիրքային նոր ինժեներիան ու սպառազինությունը:

Եվ դա այն պարագայում, որ ավելի ճիշտ կլինի թերեւս քաղաքացիների հարցը, թե ինչու՞ օրինակ պետք է Հայաստանում հրաժարվենք «մարտունակ բանակ» բառակապակցությունից՝ ինչպես օրերս հորդորում էր Նիկոլ Փաշինյանը, եւ օգտագործենք՝ «պաշտպանունակ բանակ» արտահայտությունը: Ինչու՞ չի կարելի կամ նպատակահարմար չէ «մարտունակ բանակը»: Գուցե չորքոտանի ռոբոտով հիացողները այդ հարցն ուղղեն այդ ռոբոտի պատկերը ներկայացնող վարչապետ Փաշինյանին:

Որովհետեւ, եթե չի կարելի «մարտունակ բանակ» ասել, գուցե չի կարելի նաեւ, որ այդ ռոբոտը հաչա՞:

Սա իհարկե կատակի թեմա չէ, որովհետեւ հարցը իսկապես շատ էական է: Ադրբեջա՞նն է դժգոհ «մարտունակ բանակից», թե՞ Նիկոլ Փաշինյանն ինքն է համարում, որ դա «կոնֆլիկտային» է, իսկ ահա «պաշտպանունակը»՝ խաղաղատենչ:

Այդ դեպքում, հարգելի 50 հոգանոց խմբեր, երբ գնաք նոր ինժեներիան տեսնելու, գուցե խնդրեք ձեզ ցույց տան նաեւ ձեր տեսածի համար Ադրբեջանի արտոնագիրը: Որովհետեւ, եթե «արտոնված» չէ նույնիսկ «մարտունակ բանակ» արտահայտությունը, այդ դեպքում մեծ հարց է՝ ձեր ցույց տրվողը արտոնվա՞ծ է, եւ որպես ի՞նչ՝ որպես իրական մարտունակություն ապահովելու կոչված գորշոն, թե՞ զուտ նախընտրական ցուցանմուշ»:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ

Ձեզ գուցե հետաքրքրի