Ներքին Միտք 11 ամիս առաջ - 22:37 06-11-2025

Երբ չկայացած ոստիկանը դառնում է փրկարար, խայտառակությունն ունենում է այս տեսքը. ի՞նչ է փորձում ցուցադրել Ցուցուլյանը

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ի՞նչ է փորձում ցուցադրել Ցուցուլյանը

Կոմիտաս պողոտայի վրա «Yerevan City» սուպերմարկետի հրդեհի ժամանակ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարար ծառայության տնօրեն, գեներալի կոչում ունեցող Կամո Ցուցուլյանը, ով նախկինում երբեք առնչություն չի ունեցել փրկարար ծառայության հետ, այլ եղել է ոստիկան, հրդեհի ժամանակ, քաղաքացիական հագուստով բարձրանում է հրշեջ-փրկարարների համար նախատեսված սանդուղքով՝ հրդեհի մարման վայր։

Ակնհայտ է, որ նա այդ կարգավիճակում ոչ միայն չի կարող ֆունկցիոնալ աջակցություն ցուցաբերել հրշեջ-փրկարարների, այլև հակառակը՝ խանգարելու է նրանց՝ իրենց ծառայությունն իրականացնելու ժամանակ։

Ակնհայտ է, որ այդ դերասանության նպատակ մեկն է․ Ցուցուլյանը փորձում է Սամվել Ալեքսանյանի ցուցադրել իր «անձնազոհ» կեցվածքը՝ նրա փողերի փրկության գործում, դրանից կրճոններ ստանալու հնարավոր ակնկալիքով։

Երբ չկայացած ոստիկանը դառնում է փրկարար՝ խայտառակությունն ունենում է այս տեսքը
#անլուրջիսան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել