Ներքին Միտք 10 ամիս առաջ - 19:48 06-11-2025

Նիկոլի «օրացույցում» պլանավորած է եղել Սերժ Սարգսյանին որևէ պատրվակով կալանքի տանելը. Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․

«Երեկվանից փորձում էի հասկանալ, թե ինչ է կատարվում Սերժ Սարգսյանի շուրջ։

Պարզեցի հետևյալը (եթե ինչ-որ բան սխալ եմ հասկացել, շնորհակալ կլինեմ ուղղելու համար).
Սերժ Սարգսյանը պատրաստվում էր երկրից մեկնել ինչ-որ անձնական գործերով։

Օկուպացիոն վարչակարգի քննիչները խառնվել են իրար ու միանգամից մի քանի գործով դիմել դատարան, որպեսզի երկրից դուրս գալու արգելք դրվի։
Առաջին դատավորը երեկ մերժում է քննիչների դիմումը։

Նույն օրը նշանակած հաջորդ նիստից առաջ պարզվում է, որ երկրորդ դատավորի եղբայրն է մահացել ու հուղարկավորությունը հենց երեկ էր։ Բայց նիստը հետաձգելու փոխարեն դատավորին կանչում են թաղումից, որ գա, ելքի արգելք տա։

Երկրորդ դատավորը գալիս է ու նույնպես մերժում արգելք դնել։

Երեկվա ֆիասկոյից հետո քննչականում խելք խելքի են տալիս, ու վերակենդանացնում են մի գործ, որը վաղուց քանդվել-փակվել-գնացել էր։ Իսկ քանդվել էր, որովհետև Միկա Բաղդասարովի ցուցմունքը ռուսերենից հայերեն սխալ են թարգմանած լինում։

Հապճեպ վերաբացված գործով այս անգամ արդեն քննիչն է Սերժ Սարգսյանի՝ Հայաստանից ելքի արգելք դնում։

Այս ակնհայտորեն ապօրինի քայլերին հետևելով՝ մեջիս պառանոյիկն ասում է, որ Նիկոլի «օրացույցում» մոտակա շաբաթներին կամ ամիսներին պլանավորած է եղել Սերժ Սարգսյանին որևէ պատրվակով կալանքի տանելը։

Ընդհանրապես, կարծում եմ, որ մինչև ընտրությունները (եթե դրանք կայանան) քաղաքական կալանավորումների դեռ մի քանի ալիք կլինի, որոնց նպատակն է ընդդիմադիր բոլոր ճամբարները գլխատելն ու կաթվածահար անելը։
#նիկոլապետություն

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
14:49 Վայքում 76-ամյա վարորդը Honda-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում
13:30 Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրգործ է հարուցվել. լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում
14:55 Խաչատրյան Գագիկը, երբ ազատության մեջ լինի, ոչ միայն կքայլի, այլ նաև կվազի, որ տեսնի՝ թոշակը նստե՞լ է, թե ոչ․ Փաշինյան