Արտաքին 8 ամիս առաջ - 23:05 02-11-2025

Զելենսկին շնորհակալություն հայտնեց Գերմանիային Patriot-ների մատակարարման համար

Ուկրաինան Գերմանիայից Patriot համակարգեր է ստացել։ Երկրի հակաօդային պաշտպանության հետագա ուժեղացման շուրջ բանակցությունները շարունակվում են, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է DW-ն։

«Մենք ամրապնդել ենք Patriot-ների բաղադրիչը մեր ուկրաինական հակաօդային պաշտպանության մեջ։ Ես շնորհակալ եմ Գերմանիային և անձամբ կանցլեր Ֆրիդրիխ Մերցին ռուսական ահաբեկչությունից կյանքերը պաշտպանելու մեր այս համատեղ քայլի համար», - ընդգծել է նա։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ երկրները որոշ ժամանակ պատրաստել են հակաօդային պաշտպանության այս ուժեղացումը, և այժմ պայմանավորվածությունները կատարված են։

«Ռուսաստանի օդային հարվածները Պուտինի գլխավոր խաղադրույքն են այս պատերազմում, հենց ահաբեկչությամբ է նա ցանկանում փոխհատուցել գետնի վրա իր խելահեղ նպատակներին հասնելու անկարողությունը», - ասել է Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարը հավելել է, որ հակաօդային պաշտպանության յուրաքանչյուր ուժեղացում Ուկրաինային ավելի է մերձեցնում պատերազմի ավարտին։ Նա ընդգծել է, որ «որքան քիչ հաջողություններ ունենա ագրեսոր երկիրը, այնքան մեծ կլինի նրա դրդապատճառը՝ ավարտելու պատերազմը»։

«Մեր գործընկերների հետ միասին մենք շարունակում ենք աշխատել հակաօդային պաշտպանության հուսալի համակարգի կառուցման ուղղությամբ։ Եվ մեր կարողությունները կկարողանան երաշխավորել ոչ միայն Ուկրաինայի, այլև մեր գործընկերների անվտանգությունը, երբ դա անհրաժեշտ լինի», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան